Դատախազությունը պահանջում է Բագրատ Սրբազանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել ՀՀ-ին

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

«2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ և հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է Ա.Ս.-ին:

Հետագայում, 2017 թվականի հուլիսի 17-ին Ա.Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը և շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ.Գ.-ին:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի և Վ.Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասը օտարման պահին և առ այսօր ըստ նպատակային նշանակության հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս:

Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են: Քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի և Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

Վերոհիշյալ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ հատուկ նշանակության հողերը և դրանց վրա կառուցված շենքերն ու շինությունները չեն կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա, ուստի ենթակա չեն օտարման:

Քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան, նկատի ունենալով, որ հատուկ նշանակության հողամասի և դրա վրա առկա զորանոցի նկատմամբ օրենքի ուժով չեր կարող ծագել Վ.Գ.-ի սեփականության իրավունքը, ուստի 2026 թվականի մարտի 16-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Գ.-ի՝ պահանջելով Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու թիվ 1 հասցեում գտնվող հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը և դրա վրա առկա՝ 39.78 քմ մակերեսով բնակելի շինությունը, 30.06 քմ մակերեսով քարե շինությունը, 696.01 քմ մակերեսով զորանոցը, 344.93 քմ մակերեսով ճաշարանը, 35.4 քմ մակերեսով պահեստը, 77.24 քմ մակերեսով փայտե տնակը, 26.84 քմ մակերեսով օժանդակ շինությունը վերադարձնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը:

Միաժամանակ Գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականի նոյեմբերի 14-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Ա.Ս.-ի և երրորդ անձանց, այդ թվում՝ Վ.Գ.-ի՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն Գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար Թրամփը փոխել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին Սրանք այլևս ոչ մի կերպ չեն կարողանում թաքցնել իրենց ատելությունն ազգային արժեքների հանդեպ. Գառնիկ Դանիելյան Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան Ցցուն օրինակ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում «Ոչ ոք չի ուզում դրա մասին խոսել, բայց բոլորը գիտեն, որ դա ճշմարտություն է». Թրամփ Արցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կտարածվի նաև Եվրոպայի վրա Թուրքական բանկի նախկին կառավարչին սպառնում է մինչև 211 տարվա ազատազրկում Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերի և ողջ երկնային զորքի հիշատակության օրը Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է FT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Ուկրաինան հազիվ թե կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Կիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներին Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել․ Ալիև Կա´մ հասարակությունը պետք է փոխվի, կա´մ պետությունը․ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը Արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնի Մեծ Բրիտանիան Նախիջևանի համար 20 տարվա ռազմավարական ծրագիր է մշակում Դավիթ Համբարձումյանը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am