Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Sputnik Արմենիային հայտնեցին «Արաբկիր» բժշկական համալիրից։
Տղա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ կինը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրել է ֆիզիկական ներգործություն, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառել։ Այս, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
