Ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար․ Արաղչի
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից։
«Արաղչին, պարզաբանելով Թեհրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ, ընդգծել է, որ ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար: Նա նաեւ նախազգուշացրել է ուրիշի դրոշի ներքո հնարավոր սադրանքների եւ գործողությունների մասին, որոնք ուղղված են երրորդ պետությունների հետ Իրանի հարաբերությունների խաթարմանը՝ նշելով, որ Իրանի պաշտպանական միջոցներն ուղղված են բացառապես ագրեսորների եւ հարձակումների համար օգտագործվող օբյեկտների դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
