Թրամփը հանդիպումը հետաձգել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ իր և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա մոտ մեկ ամիս ուշացումով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում։
«Մենք Չինաստանի հետ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Ուստի կազմակերպելու ենք այցը մոտավորապես հինգ-վեց շաբաթից»,-նշել է Թրամփը։
