Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան

Օրերս «Արցախ Միությունը» Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացրել։

«Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանն իր ելույթում բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, արցախցիների բռնի տեղահանման, հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ փաստեր։

Aysor.am-ի հետ զրույցում Արտակ Բեգլարյանն ընդգծել է՝ զեկույցը մի քանի նպատակ ունի.

«Նպատակներից մեկն է տեղեկատվական դաշտում ցույց տալ, որ այս ամենի հետ կապված գործընթաց կա, խնդիրը առկա է, մենք չենք մոռացել, հետևաբար՝ տեղեկատվական օրակարգում ունենալ մեր բաժին օրակարգը։

Երկրորդը, որը հիմնական նպատակն է, ադվոկացիան է՝ ջատագովությունը. ամեն մի ներկայացված փաստաթուղթ, փաստ կամ փաստարկ կարող է ազդեցություն ունենալ։ Այս պարագայում առնվազն Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների մի խումբ խնդրով հետաքրքրված է, ցանկանում է իմանալ ավելին, ապացույցներ ստանալ։ Այդ ապացույցները, զեկույցները կարող են օգտագործել, և սա կարող է անդրադառնալ ինչ-որ որոշման վրա՝ թե՛ կանխարգելիչ, թե՛ գործնական նախաձեռնողական որոշման կամ գործողության վրա։

Միջազգային հարթակներում մենք համբերատար, անարդարության զգացողությունից երբեմն նույնիսկ ատամները կռճտացնելով՝ պետք է աշխատենք՝ գիտակցելով, որ կաթիլն անգամ կարող է քար ծակել։ Չգիտենք՝ որտեղ ու երբ այդ քարը կարող է ծակվել, բայց այդ կաթիլները անպայման պետք է հետևողականորեն տանք, որպեսզի բոլոր հնարավոր տեղերում ունենանք մեր ներկայացրած փաստերը, նյութերը և աստիճանաբար դրանք գեներացնեն ավելի մեծ ճնշում»։

Բեգլարյանը նշել է՝ հավաքում են ռազմավարական նշանակության «դոսյե»՝ հիմքեր ու փաստաթղթեր՝ օգտագործելու համար դիվանագիտության մեջ.

«Այսինքն՝ այսպիսի աշխատանքը, և այս մարմիններից հետագայում ստացվելիք հայտարարությունները կամ փաստաթղթերը լրացուցիչ ուժեղացնում են մեր ռազմավարական փաթեթը՝ հետագա դիվանագիտական, քաղաքական, իրավական, տեղեկատվական աշխատանքներում»։

Մինչդեռ ՀՀ գործող իշխանության վարած հակաարցախյան արտաքին քաղաքականությունը, ինչպես նշել է Արտակ Բեգլարյանը, ոչ միայն խոչընդոտ է, այլև քաղաքական ու ադվոկացիոն «բուլդոզերի» դեր է կատարում.

«Ինչպես ադրբեջանական բուլդոզերներն են ոչնչացնում մեր ժառանգությունը, մեր գերեզմաններն ու մեր տները, նույն կերպ Հայաստանի իշխանությունների «բուլդոզերները» ոչնչացնում են կամ շատ թուլացնում են մեր աշխատանքը, մեր փաստարկները՝ նաև միջազգային հարթակներում։

Այո, այդ քաղաքականությունը համար մեկ խոչընդոտն է, ինչը շատ ցավալի է, բայց նաև շատ իրական։ Հաճախ նաև միջազգային տարբեր կառույցների, հատկապես կառավարությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ բարձրաստիճան դիվանագետներ, մեզ շատ ուղիղ «անկյուն են գցում»՝ հղում անելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներին՝ ասելով, որ եթե Հայաստանի իշխանությունը ձեր վերադարձը չի ցանկանում, չի պահանջում, ապա ի՞նչ եք մեզնից ուզում։ Եթե իրենք արդարության և արդարադատության համար չեն պայքարում, ապա ի՞նչ եք մեզնից ուզում։

Իհարկե, մենք հակափաստարկներ ունենք, որ այս պարտավորությունները համամարդկային պարտավորություններ են՝ անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից, սրանք զուտ մարդու իրավունքների ու միջազգային իրավական փաստարկներն են։ Բայց եթե գալիս ենք դիվանագիտության ու քաղաքական հարաբերությունների դաշտ, այստեղ մենք շատ խոսելու տեղ չունենք»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Քենթի հրաժարականն ուշագրավ է, և առաջացնում է հարց՝ արդյո՞ք դա կարող է լինել շղթա, որի շրջանակում հրաժարական կներկայացնեն Թրամփի քաղաքականությունը չողջունող պաշտոնյաները. Հակոբ Բադալյան Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը 166.4 մլն դոլարի պայմանագրեր է կնքել Հորմուզի նեղուցում ճգնшժամը ԱՄՆ-ի և Իսրայելի шգրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Արմինե Օհանյանին Քննչական կոմիտե են կանչել` սահմանադրական կարգը տապալելու կոչերի հոդվածով 7,5 միլիոն՝ Փաշինյանի աշխատակազմի մեքենաների վերանորոգման համար Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am