Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ
Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։
Կոչ եմ անում հայ ժողովրդին՝ մի՛ հանդուրժեք այս վարքագիծը, տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, դուք չպետք է թույլ տաք, որ Հայաստանը վերածվի օտարի կամակատար վասալի։
