Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը

Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Շամիրյանին, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի, Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանի, ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ, ցրտի պայմաններում որոնողական աշխատանքներ են իրականացրել Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտու հարևանությամբ գտնվող ձյունապատ տարածքում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։

Նշված վայր են ժամանել փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ, նույնիսկ վտանգելով իրենց կյանքը, որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին։Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը։

Մահացածին հայտնաբերելուց հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Ադրբեջանական բուլդոզերները ոչնչացնում են մեր պատմամշակութային ժառանգությունը, Հայաստանի իշխանության «բուլդոզերները»՝ միջազգային հարթակներում մեր աշխատանքը. Բեգլարյան Վազգեն Սաղաթելյանը ենթարկվում է քաղաքական բռնաճնշումների ազատ խոսքի և իր ընդդիմադիր կեցվածքի համար․ հայտարարություն Թուրքիան վերահաստատում է Ղրիմի բռնակցում չճանաչելու վերաբերյալ դիրքորոշումը ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ Իսրայելի ուղղությամբ իրանական հրթիռային հարվածների ալիքն այսօր ավելի ընդարձակ է եղել․ իրանագետ «Էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը». «Հրապարակ» օրաթերթի խմբագրականը՝ քրեական վարույթի հիմք Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am