Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու
Չնայած երեկ՝ մարտի 16–ին, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է և առաջիկայում պետք է քննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում, սակայն հարցն ընդգրկված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում։
Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են ներկուսակցական հարցեր, իսկ թե որ նիստում կքննարկվի Սահմանադրության հարցը, անգամ կուսակցականները դեռ չգիտեին։
