11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր
Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի ավագ մասնագետի պաշտոնը: Այս մասին գրում է Armlur.am-ը:
Իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում հաշվառված՝ զորակոչային տարիքի հասած Հայրիկ Կարապետյանի օգտին կաշառքի դիմաց գործողություններ է կատարել։ Մասնավորապես պարտադիր զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տրամադրելու հարցի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել Աղաբեկ Գնորգի Կարապետյանի և էդգար Գևորգի Կարապետյանի հետ, որից հետո պահանջել է խռշոր չափի’ 4.221.140 ՀՀ դրամին համարժեք 11.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Աղաբեկ Կարապետյանը Էդգար Կարապետյանի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելուց հետո, ընդունել են կաշառքի պահանջը և նույն օրը պարտավորվել են մինչև 2025 քվականի սեպտեմբերը Դավիթ Վարդանյանին տալ կաշառքի առարկա հանդիսացող 11.000 ԱՄՆ դոլարը, որպիսի պայմանավորվածությունից հետո «Պրոտոն» ախտորոշիչ կենտրոնում համապատասխան հետազոտությունների արդյունքում ստացված բժշկական փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից Հայրիկ Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ կազմված եզրակացությամբ վերջինիս տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունաից տարկետում երեք տարի ժամկետով:
