ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց

ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։

Պարադոքսն ակնհայտ է։ Հայաստանի ընտրական գործընթացը արտաքին միջամտություններից պաշտպանելու համար իշխանությունը դիմում է մեկ այլ արտաքին դերակատարի օգնությանը։ Այսպիսով, Հայաստանի ընտրական միջավայրի ձևավորման մեջ ներգրավվում է ևս մեկ արտաքին ուժ՝ այն հիմնավորմամբ, թե պետք է կանխել այլ երկրների հնարավոր ազդեցությունը։ Այս իրավիճակում անխուսափելիորեն առաջանում է հարց՝ որտե՞ղ է ավարտվում «պաշտպանությունը» և որտե՞ղ է սկսվում քաղաքական ներգրավվածությունը։

Նիկոլ Փաշինյանը դիմում է ցանկացած քայլի, այդ թվում՝ ռեպրեսիվ, իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

Փաստացի ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանությունը փորձում է ընտրությունների շուրջ ստեղծել արտաքին լեգիտիմության պաշտպանիչ շրջանակ։ Եթե ընտրություններից հետո դրանց արդյունքները վիճարկվեն, իշխանությունը կարող է հղում անել միջազգային ներգրավվածությանը՝ ներկայացնելով գործընթացը որպես արտաքին գործընկերների կողմից վերահսկվող և պաշտպանված։

Սակայն նման մոտեցումը ունի նաև վտանգավոր հետևանքներ։ Երբ ընտրությունների լեգիտիմությունը կապվում է արտաքին դերակատարների հետ, անխուսափելիորեն առաջանում է ընտրությունների սուվերենության խնդիր։ Ժողովրդավարական պետությունում ընտրությունների լեգիտիմությունը պետք է բխի քաղաքացիների ազատ կամարտահայտությունից և ազգային ինստիտուտների վստահությունից, այլ ոչ թե արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունից։

Ընտրական գործընթացի «եվրոպականացունը» կարող է խորացնել ներքին քաղաքական բևեռացումը։ Այդ դեպքում ընտրությունները սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ։ Հայաստանում արդեն կա խոր բևեռացում: Եթե ԵՄ-ի խումբը ընկալվի որպես «Փաշինյանի կողմնակից», ապա հասարակության մեծամասնության մոտ կավելանա անվստահությունը՝ անկախ նրանից, թե որքան «տեխնիկական» է օգնությունը։

Հայաստանի ընտրությունների լեգիտիմությունը կարող է ապահովվել միայն մեկ ճանապարհով՝ ազատ, մրցակցային և երկրի ներսում գործող ինստիտուտների կողմից վերահսկվող գործընթացով։ Եթե ընտրական միջավայրի ձևավորման մեջ մեծ դեր սկսեն խաղալ արտաքին դերակատարները, ապա նույնիսկ ամենալավ տեխնիկական աջակցությունը չի կարող ամբողջությամբ վերացնել այն կասկածները, որոնք անխուսափելիորեն առաջանալու են հասարակության մի հատվածի մոտ։

Այս իմաստով խնդիրն այն չէ, թե արդյոք ԵՄ արագ արձագանքման խումբը կօգնի պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ։ Ավելի կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ քայլը չի ստեղծում նոր քաղաքական իրականություն, որտեղ Հայաստանի ընտրությունները աստիճանաբար հայտնվում են արտաքին ազդեցությունների շրջանակում»,- գրել է նա։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին Ալիևը Փաշինյանին նորից գցել է ողորմելի վիճակի մեջ․ի՞նչ աղետ է սպասվում առաջիկայում․Դավիթ Ջամալյան (video) Թրամփը Իսրայելին ճնշում է․ զգուշացրել է՝ կպայթի, եթե․․․ Բոզոյան (video) Մկրտիչ Սրբազանին ազատ արձակեցին՝ պայմանով․․․ (video) Փաշինյանն ամենապաշտպանվածն է․ Մկրտիչ Սրբազանին ինչու՞ եք պահում կալանքի տակ․ Արա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն իր սառնասրտությամբ անելու է այդ քայլը․ քաղաքացի (video) Մկրտիչ Սրբազանն ազատ արձակվեց Պետք է Քոչարյանի շուրջը համախմբվենք, որ փրկվենք․ քաղաքացիներ (video) Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեի՝ Մոսկվայում գտնվելու մասին լուրերը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների պատճառով վնասվել է 108 պատմական հուշարձան Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am