Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին

Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգերից, պարերից, տեսախցիկի առջև տարբեր տեսակի սննդամթերք ուտելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց « հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ այսինքն Իլհամ Ալիև անունով մեկը։

Հիշեցի այդ ենթաթուրքի հարցազրույցներից մեկը։
Իհարկե չեմ ուզում նրա խոսքերը մեջբերել, բայց այնուամենայնիվ։
Ահա ուղիղ մեջբերումներ։

— Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։

— Ադրբեջանցիները լիարժեք իրավունք ունեն բնակվելու Հայաստանում , քանզի այդ երկրի տարածքները պատմական "արևմտյան ադրբեջան" են , և մենք այնտեղ կվերադառնանք ավտոմեքենաներով․ դա անխախտ հումանիտար իրավունք է։

— Թող բոլորը իմանան և լսեն․ մենք օգտագործում եինք Հայաստանի վրայով անցնող օդային միջանցքը ինչպես ուզում ենք և երբ ուզում ենք, և Հայաստանին այդ մասին չենք էլ զգուշացնում։

Հուսով եմ՝ սա բավական է հասկանալու համար, թե ինչպիսի «խաղաղություն» են մեզ պատրաստում հայաստանյան իշխանությունները, երբ իրենց մեջտեղից ճղում են թե իբր «խաղաղություն» են բերել։
«Արցախ» բառի փաստացի արգելք, մշտական հարձակումներ ու վիրավորանքներ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին, պայքար հայամետ այլակարծության դեմ, հայկական ազգային ինքնագիտակցության ճնշում, ստեր և պատմության մանիպուլյացիաներ Հայաստանի մասին…
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին։
Այն «խաղաղությունը», որը պատրաստում են փաշինյանական իշխանությունները, ձևավորվում է ադրբեջանական և թուրքական հայեցակարգի համաձայն, որքանել մեզ փորձեն համոզել հակառակը։ Սա այլևս փաստ է։

Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությունը ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի»։
Սա նախընտրական գործընթաց չէ։ Սա փաստացի «թավշյա» հավատարմության երդում է Թուրքիային և Ադրբեջանին՝ դրանց կողմից այս իշխանությանը անվերապահ աջակցություն ստանալու դիմաց։

Պետք է շատ հստակ և ուղիղ հասկանալ, որ ընթանում է նենգ վերաձևակերպում ամեն ինչի, ինչը որևէ կերպ կապված է հայերի , որպես Ազգ և Պետություն դիմադրելու հնարավորության հետ։
Ընդգծում եմ՝ ոչ թե հարձակվելու կամ ագրեսիա ցուցաբերելու, այլ գոնե դիմադրելու փորձերին, որոնք ուղղված են Հայաստանի ապամոնտաժմանը։

Ահա այսպես՝ երգ ու պարով, վախով ու թրքամետ ահաբեկմամբ, այս իշխանությունները ձևավորում են իրականության ընկալման լիակատար քայքայում հասարակ մարդկանց մոտ։
Եվ պետք չէ ինքներս մեզ խաբել, որ դա այդպես չէ։
Բավական է։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 229 անգամ
Լրահոս
ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին Ալիևը Փաշինյանին նորից գցել է ողորմելի վիճակի մեջ․ի՞նչ աղետ է սպասվում առաջիկայում․Դավիթ Ջամալյան (video) Թրամփը Իսրայելին ճնշում է․ զգուշացրել է՝ կպայթի, եթե․․․ Բոզոյան (video) Մկրտիչ Սրբազանին ազատ արձակեցին՝ պայմանով․․․ (video) Փաշինյանն ամենապաշտպանվածն է․ Մկրտիչ Սրբազանին ինչու՞ եք պահում կալանքի տակ․ Արա Զոհրաբյան (video) Ռոբերտ Քոչարյանն իր սառնասրտությամբ անելու է այդ քայլը․ քաղաքացի (video) Մկրտիչ Սրբազանն ազատ արձակվեց Պետք է Քոչարյանի շուրջը համախմբվենք, որ փրկվենք․ քաղաքացիներ (video) Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է Մոջթաբա Խամենեի՝ Մոսկվայում գտնվելու մասին լուրերը Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների պատճառով վնասվել է 108 պատմական հուշարձան Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am