«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:

Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները:

Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր:

Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ Սուրենյանց Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին Անվավեր ճանաչվեց Հանրային ռադիոյի տնօրենի ևս մեկ ապօրինի որոշում Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am