Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության։ Այս մասին 24News-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Խաչատրյանի հայցը վերաբերում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելուն։
Գործը դատարան է ստացվել մարտի 16-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։
Բացի այդ, Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներայացրել նաև ընդդեմ Քննչական կոմիտեի՝ պահանջելով անմեղության կանխավարկածի խախտումը ճանաչել և ոչ նյութական վնասը փոխհատուցել։
Գործը մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին։
Երկու հայցերն էլ դեռ վարույթ չեն ընդունվել։
Հասմիկ Սարգսյան
