«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացրեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը։ Կարծես թե, բացի «ՀայաՔվեից», որևէ այլ միավորում կամ քաղաքական ուժ նման հայեցակարգ չի մշակել և ներկայացրել։ Նույնիսկ իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, որն իր տրամադրության տակ մինչև հիմա ունի ամբողջ պետական համակարգը, արդեն վեց տարի է՝ ազգային անվտանգության նոր հայեցակարգ չի ներկայացնում։ Քննարկման այլ հարց է՝ չի ուզում ներկայացնել, թե ուղղակի չգիտի՝ ինչպես ներկայացնել։ Այս հարցում կարևոր է այն հանգամանքը, որ, կարծես, մի քանի կրակի արանքում լինելով՝ չի կարողանում կողմնորոշվել և հստակ ձևակերպել, թե որն է մեր հիմնական արտաքին սպառնալիքը։ Մինչդեռ թե՛ մասնագիտական ու քաղաքական հանրույթը, թե՛ հասարակությունը հստակ գիտեն, որ Հայաստանի համար արտաքին հիմնական սպառնալիքն Ադրբեջանն է։

Ի տարբերություն գործող իշխանության, «ՀայաՔվեն» իր վրա պատասխանատվություն է վերցրել ամբողջական ու համակարգային հայեցակարգ ներկայացնելու, որում հստակ նշված են, թե որոնք են Հայաստանի արտաքին սպառնալիքները, ընդ որում՝ և՛ գլոբալ մակարդակով, և՛ տարածաշրջանային։ Հայեցակարգում հստակ նշված է, թե որոնք են ներքին սպառնալիքները, որոնք են մեր ազգային շահերը։ Միևնույն ժամանակ, նախանշված են այն խնդիրները, որոնք պետք է լուծել Հայաստանը սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այսպիսով՝ «ՀայաՔվեն» ներկայացրել է համակարգային մոտեցում։ Ի դեպ, կարևոր է նաև ընդգծել, որ այս ծավալուն աշխատանքին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ։ Հայեցակարգի մշակումը տևել է մեկ տարի, օգտագործվել է հսկայական փորձագիտական ռեսուրս, իսկ հայեցակարգի ներկայացմանը մասնակցել է անվտանգության ոլորտի ինը հեղինակավոր փորձագետ և էլ ավելի մեծ փորձագիտական խումբ, որը մասնակցել է հայեցակարգի կազմմանը։ Հայեցակարգի հիմքում հսկայական ինտելեկտուալ աշխատանք է դրված։

«Փաստը» հետաքրքրվեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից, թե ինչու է կարևոր նման հայեցակարգի մշակումը, և ինչու միավորումը որոշեց առաջամարտիկը լինել այս հարցում։ «Մեր մոտեցումը հետևյալն է, որ խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք։ Տեսնում ենք, որ ներկայիս ընտրարշավը զգալի չափով գնում է պոպուլիստական ուղղությամբ, իսկ «ՀայաՔվեն» պոպուլիստ չէ, «ՀայաՔվեն» այն մտահոգ կառույցն է, որը մտածում է մի քանի քայլ առաջ։ Մտածում է այն մասին, թե ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո։ Այս պրեզենտացիան անելով՝ շուտով նաև ամբողջ փաստաթուղթը կհանրայնացնենք, ամբողջ ընդդիմադիր դաշտին տրամադրում ենք մեր մտավոր աշխատանքի արդյունքը, որովհետև համոզված ենք՝ սրա անհրաժեշտությունը կա։ Առանձին ինչ-որ կետերի հետ կապված կարելի է բանավիճել, ավելացնել կամ պակասեցնել, բայց կարծում ենք, որ երկիրը պետք է անվտանգային համապարփակ հայեցակարգ ունենա։ Մեր երկիրը, որը խրոնիկ վտանգված է, անընդհատ գտնվում է արտաքին վտանգի տակ, պետք է անպայման այսպիսի հայեցակարգ ունենա, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել մեր երկրի ռեսուրսները, ուղղել ճիշտ խնդիրների կատարմանը, ամրապնդել մեր երկրի անվտանգությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Նշում է՝ հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական արձագանքը շատ դրական է։ «Խնդիրը բարդ է, մասնագիտական լեզվով է ներկայացվել, մասնագետները շատ դրական են արձագանքել հայեցակարգին։ Այն կլրամշակվի և կներկայացվի հանրությանը, կտեղադրվի մեր կայքում բոլորի օգտագործման համար։ Դրա առանձին բաժինների շուրջ տեղի կունենա հավել յալ հանրայնացում, կլինեն հանդիպումներ, քննարկումներ, հոլովակներ, նյութեր, հարցազրույցներ և այլն։ Եվ ամենակարևորը՝ իշխանափոխությունից հետո այս հայեցակարգը կտրամադրենք նոր իշխանությանը, գուցե մենք էլ դրա մեջ լինենք, բայց բոլոր դեպքերում, երբ նոր իշխանություն ձևավորվի, այն կտրամադրենք նրան, որպեսզի նա կարողանա դա ընդունել որպես մեկնակետ՝ ազգային անվտանգության համապարփակ ռազմավարություն մշակելու համար։ Պետք է հստակ տարբերակենք հայեցակարգը և ռազմավարությունը։ Հայեցակարգը հիմնական գաղափարներն են, ռազմավարության դեպքում այդ գաղափարները դրված են ռեսուրսների, ժամանակացույցի, որոշակի գործողությունների տրամաբանության վրա։ Այսինքն, ռազմավարությունը հաջորդ քայլն է։ Չենք հավակնել ռազմավարությունը մշակել՝ շատ պարզ գիտակցությամբ. մենք իշխանություն չենք։ Ռազմավարություն կարող է մշակել միայն այն կողմը, որն ունի իշխանություն այդ ռազմավարությունն իրականացնելու։ Որպես հանրային կառույց, մշակել ենք հայեցակարգը, որում կան հիմնական գաղափարները։ Մեր տրամաբանությամբ հաջորդ քայլն այդ իմաստով պետք է իշխանությունն անի։ Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է, և սա մեր մտավոր ներդրումն է մեր երկրի անվտանգության ապահովման մեջ։ Ըստ էության, ժամանակակից պայմաններում մարդիկ պետք է հասկանան՝ անվտանգությունը սկսվում է նրանից, որ պետք է հասկանաս, թե որոնք են քո սպառնալիքները, ինչպես ես դրանց դիմագրավում, ինչ պետք է անես դրանց դիմագրավելու համար։ Դրանից հետո գալիս են գործողությունները։ Դու կարող ես տասը բան անել, բայց մեկը չանել, և այդտեղից մտնեն ու երկիրդ քանդեն»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը Կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից Միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում որպես ՀՀ հաջորդ վարչապետ․ քաղաքացի (video) «Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ» Պատերազմի կուսակցությունը՝ խաղաղության դիմակի տակ (video) Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ» Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է 3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն ԵՄ-ն չի ցանկանում ակտիվորեն մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին. Կալաս Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am