«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը

Արցախ Միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։

Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:

Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:

Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։

Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին:

Արցախ Միության և Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության համահեղինակությամբ պատրաստված վերոնշյալ զեկույցի ամբողջական տարբերակի հղումը կարող եք գտնել մեկնաբանություններում։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը Կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից Միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում որպես ՀՀ հաջորդ վարչապետ․ քաղաքացի (video) «Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ» Պատերազմի կուսակցությունը՝ խաղաղության դիմակի տակ (video) Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ» Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է 3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1 Կրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ» ՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Սյունիքը արհամարհել ու մերժել է Նիկոլին․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ Սիսիանից Խաչատուր Սուքիասյանը փող է, որ շփում է. «Իրավունք» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am