Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ ավտոբուսով քարոզարշավի էր մեկնել սահմանամերձ Սյունիքի մարզ։ ՔՊ-ականների այցը ակտիվորեն լուսաբանվում էր իշխանական տեղեկատվական հարթակներում, սակայն ուշագրավ մի հանգամանք չմնաց «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից։

Մարզի համայնքներից և ոչ մեկում վարչապետին համայնքապետերը չեն դիմավորել։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ այցի ընթացքում Փաշինյանին և նրա թիմակիցներին ուղեկցում էր միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Տեսանյութերի կադրերից մեկում մի պահ երևում է նաև Առուշ Առուշանյանը՝ Գորիսի համայնքապետը, որի անունը բարևելիս, ինչպես երևում էր կադրերից, Փաշինյանը հավանաբար չէր հիշում և նրան բարևեց՝ պարզապես «համայնքապետ» դիմելով։

Միևնույն ժամանակ, իշխանական քարոզարշավի կադրերում չեն երևում Մեղրիի, Կապանի և Քաջարանի համայնքների ղեկավարները։

Այս հանգամանքը առավել ուշագրավ է, եթե հիշենք, որ այդ համայնքների ղեկավարները նախկինում համարվում էին իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից։ Նրանք ժամանակին միավորվել էին Վահե Հակոբյանի շուրջ ձևավորված Վերածնվող Հայաստան կուսակցություն կուսակցության մեջ և ընդգրկվել Հայաստան դաշինքի կազմում՝ աջակցելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է։ Վահե Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ, նրա կուսակցությունը փաստացի դադարեցրել է գործունեությունը, իսկ նույն համայնքների ղեկավարները այժմ կամ լոյալ են դարձել գործող իշխանությանը, կամ էլ իրենց քաղաքական դիրքավորումներով արդեն ավելի մոտ են իշխանությանը»։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
«Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿ Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, փակուղի տանող ճանապարհ է․ Դանիելյան Արաղչին քննադատել է Մակրոնին Իրանի կողմից Կատարի թիրախավորման վերաբերյալ մեկնաբանությունների համար Ռուսաստանը պատրաստվում է առևտրային նավերը ուղեկցել ռազմական նավերով Փաշինյանը խոսեց իրենց հարկային տեռորից․ փակում է․․․ (video) Օդային հարված է հասցվել Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստին Հայտնի է դարձել զոհված Ալի Լարիջանիի հնարավոր իրավահաջորդի անունը Փաշինյանին շնորհակալություն հայտնող արցախցին Արագածոտնի մարզպետի խորհրդական է. Ղազարյան Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am