Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:

Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ: Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները: Նիկոլ Փաշինյանի գլխվորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛… ոչ այնքան: Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախ փողոցով (մայիսին), ապա ԱԺ արտահերթ ընտրություններով (դեկտեմբերին) եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր: Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին: Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ: Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին:

Խոստանում էին այս ամենը:

Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է (բերվել է) իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են: Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել:

Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ:

Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը: Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան:

Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ:

Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում: Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք:

Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ: Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց, եթե կարելի է այդպես ասել: Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի: Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում: Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում, այս, այն:

Այդ խոստումները դղրդյունով տապալվել են: Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով:

Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ իր հրահրած պատերազմից հետո Արցախից մնացել էր, ճանաչեց ադրբեջանական: Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը:

Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ: Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է, թեպետ տնտեսությունն ու իր կառավարությունը «նստած» են ռուսական կամ Ռուսաստանին առնչվող առևտրաֆինանսական հոսքերի վրա:

Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են անգամներով: Աղքատությունը չի նվազել, երկրից որոշակի արտագաղթ կա, թոշակները մի 10000 դրամով բարձրացվեցին միայն ընտրությունների նախաշեմին՝ որպես ընտրակաշառք: Սա՝ այն դեպքում, որ դեռ չենք խոսում գնաճի, արժեզրկման մասին:

Ավելին, Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ համատարած քաղաքական հետապնդումներով, հալածանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ անընկալելի ու մերժելի (նաև՝ տապալված) արշավով ու հայ հոգևորականների հալածանքներով, բանտարկություններով, քաղաքական կալանավորումներով, հակաժողովրդավարական ու ակնհայտ բռնապետական դրսևորումներով, ազգային ինքնության դեմ նպատակաուղղված քայլերով:

Ամփոփենք. Փաշինյանն ու ՔՊ-ն առնվազն երկու անգամ իշխանություն են դարձել՝ հրապարակային խոստանալով այլ բան, իսկ գալով իշխանության կամ պահելով այն՝ իրականացրել են բոլորովին այլ ծրագիր, այլ գործողություններ: Ավելին, այդ այլ՝ չհռչակվող, բայց իրականության մեջ կոնկրետ քայլերով դրսևորվող ծրագիրը չափազանց շահեկան է մեր պետության ու մեր ժողովրդի մշտական թշնամիներին:

Ու հիմա՝ 2026 թվականին, Փաշինյանն ու ՔՊ-ն ավտոբուսային վոյաժներով ու կարկանդակեղենի հրապարակային կլանման վանող տեսարաններով ցանկանում են պահել իշխանությունը, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ իշխանությունից: Խոսում են «խաղաղությունից», ինքնիշխանությունից, բարեկեցությունից: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կլինեն, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն հանկարծ մնան իշխանության: Թեկուզ և դա գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Հաշվի առնելով մինչև այժմ արձանագրված երկու փորձերը՝ ընդհանուր գծերով լինելու է հետևյալը. եթե խոսում են ինքնիշխանությունից, ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունից միայն անունն է մնալու: Բարեկեցություն լինելու է միայն ՔՊ «առաջին շարքի» կարկառունների համար, իսկ ժողովուրդը շարունակելու է տնքալ բարձր գների, ցածր եկամուտների, տուգանքների և հարկերի տակ: Գումարած՝ ահռելի արտաքին պարտքի լուծը: Ինչ վերաբերում է այդքան տարփողված «խաղաղությանը», ապա այն բերողը հաստատ չի կարող լինել մեկը, ով բերել է պատերազմ, ռազմական բախումներ ու ընդհարումներ, մարդկային ու տարածքային ծանր ու աններելի կորուստներ: Մեկը, որն ամենօրյա ռեժիմով հենց միայն զիջում է…

Իսկ 2018-ի «ծրագիրը», կարծես, դեռ չի ավարտվել: Դրա համար էլ նորից ուզում են մնալ իշխանության: Դե, չհաշված նեղ անձնական մոտիվները»։

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը Կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից Միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում որպես ՀՀ հաջորդ վարչապետ․ քաղաքացի (video) «Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ» Պատերազմի կուսակցությունը՝ խաղաղության դիմակի տակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am