Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Եվ նախատեսվում է այն քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաեւ՝ խմբակցությունում։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում երեկ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը: «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,- ասաց նախարարը:

Նոր մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումն է Անկախության հռչակագրին, որն Ադրբեջանին դուր չի գալիս: Այն հանելու վերաբերյալ իր մտադրության մասին մոտ մեկ տարի առաջ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը՝ տուրք տալով Ադրբեջանի նախագահի պահանջներին: Ընդ որում, մի անգամ արդեն Սահմանադրական դատարանը դրան անդրադարձել է, երբ վավերացվում էր սահմանազատման կանոնակարգը։ ՍԴ-ն որոշեց, որ Հռչակագրում տարածքային պահանջներ չկան, եւ այն չի կարող հետեւանքներ առաջացնել։ Բայց Ադրբեջանին դա չբավականացրեց։ Նրանք շարունակեցին պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, եւ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի Անկախության հռչակագրի տեքստը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ պնդեց իր դիրքորոշումը. «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միակ նախապայմանն է այսօր։ Մեր Հռչակագիրը, ըստ Ադրբեջանի, իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում: Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետեւ կհակասի երկրի մայր օրենքին, եւ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, սակայն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում նիստերին, հայտարարելով, որ դեմ է Ալիեւի կողմից «տնային աշխատանք» հանձնարարելուն եւ Հայաստանի կողմից այն կատարելուն, ըստ այդմ՝ Հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել չի կարելի, երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց՝ Հռչակագրից հրաժարվելը կնշանակի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնել։ «Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը՝ կնշանակի հանել Հայաստանի ծննդականը, կնշանակի չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է մեր անկախության դեմ»,- ասում է Մարուքյանը։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, թե մեր Հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս մեր պետության դեմ՝ որ իր երկիրն է, որ կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, Սովետական Միության փլուզումից հետո նա պնդում է, որ կոնֆլիկտ հրահրողը մենք ենք՝ սա ադրբեջանական թեզ է»։ Որպեսզի մեր անկախությունը չվտանգենք, Մարուքյանի առաջարկած լուծումն այն է, որ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, որ չոչնչանա մեր պետության «ծննդականը»․ «Դրանից հետո մենք Սահմանադրական դատարանի որոշումով շարունակում ենք բանակցությունները, որ տարածքային պահանջ չունենք, ու կնքում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե Փաշինյանը մնում է վարչապետ, իրեն օգտագործում են էս երկիրը վերացնելու համար, փափուկ ուժով, ինչ ասում են՝ անում է»։

Նոր սահմանադրության տեքստն իշխող խմբակում քննարկելուց հետո քննարկումները պետք է տեղափոխվեն նաեւ Սահմանադրական խորհուրդ, որտեղ էլ կշարունակվեն քննարկումները, ապա քվեարկության կդրվի տեքստը, որպեսզի իբրեւ նախագիծ ներկայացվի հանաքվեի։ Մարուքյանը նշում է, որ փորձելու է խափանել այդ փոփոխությունը, ասում է, որ խորհրդում մեկ-երկու հոգի եւս դեմ են Հռչակագիրը հանելուն։ Մենք տեղեկացանք, որ մեկը Արթուր Սաքունցն է։

«Բայց ո՞վ է Անկախության հռչակագիրն ուժը կորցրած ճանաչում։ Կներեք, Բրիտանիայի ծննդյան վկայականը որտե՞ղ է, կամ Բրիտանիան, որ չունի անկախության հռչակագիր, դադարո՞ւմ է պետություն լինելուց, լուրջ չէ»,- Մարուքյանին հակադարձում է Դանիել Իոաննիսյանը։ «Ինձ համար շատ ավելի կարեւոր է Սահմանադրությունում, օրինակի համար, ընդդիմությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունենա, կամ հակակոռուպցիոն մարմինները սահմանադրական երաշխիքներ ունենան, քան որեւիցե կարգավորում, որն իրավական ուժ չունի, այդ թվում՝ Հռչակագիրը»,- կարծում է Իոաննիսյանը։

Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ՝ կախված է ընտրությունների արդյունքներից։ Հիշեցնենք․ որպեսզի բանը հասնի հանրաքվեին, պետք է Ազգային ժողովի 2/3-ը կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին, ձայների պարզ մեծամասնությունը բավարար չէ։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) Սասունը բացահայտել է Նիկոլի սարսափելի դավաճանությունը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am