Փոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, որ պաշտոնի է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերի 28-ին, պետական համակարգում անցյած ճանապարհ ունի։ Դրան զուգահեռ՝ լուրջ ունեցվածք։

Մասնավորապես, Գրիգորյանը 1995-2024 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև աշխատել Մեծամորի համայնքապետարանում՝ նախ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա՝ խորհրդական։ Ավելի ուշ դարձել է նաև Արմավիրի մարզպետի խորհրդական, իսկ 2025 թվականի աշնանից արդեն զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց պաշտոնյայի 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և պարզեց, թե ինչ ունեցվածք ու եկամուտներ ունի մարզպետի տեղակալը։

4 անշարժ գույք, մեկը՝ հենց պաշտոնից առաջ

Հայտարարագրի համաձայն՝ Գրիգորյանը ունի 4 միավոր անշարժ գույք Արմավիրում և Մեծամորում․

բազմաբնակարան շենքում բնակարան՝ համատեղ սեփականությամբ, Արմավիր (2003 թ.)
հողամաս՝ Արմավիրում (2003 թ.)
հասարակական նշանակության շինություն՝ Մեծամորում (2022 թ.)
անհատական բնակելի տուն՝ Արմավիրում (գնել է 2025 թ. օգոստոսի 29-ին)

Վերջին տունը ձեռք է բերվել 25 մլն դրամով։ Սակայն հետաքրքիր է, որ դրանից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ օգոստոսի 8-ին, Գրիգորյանը վաճառել է իրեն պատկանող հողամասը Արմավիրում՝ 4 մլն դրամով։

Այսինքն՝ գույքի վաճառքից ստացված գումարը ծածկում է տան արժեքի միայն մոտ 16 տոկոսը, իսկ մնացած միջոցների աղբյուրը հայտարարագրից ամբողջությամբ պարզ չի դառնում։

Ավտոմեքենա և դրամական միջոցներ

Փոխմարզպետը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ Toyota, 2012 թվականի արտադրության, որը ձեռք է բերել 2019 թվականին։

Դրամական միջոցները ևս ուշագրավ են

Բանկային հաշիվներում
1,087,000 դրամ
4,449,000 դրամ

Կանխիկ
4,350,000 դրամ

Այսինքն՝ հաշվետու տարվա վերջում նրա տնօրինության տակ առկա գումարը կազմում է մոտ 9,886,000 դրամ։

Տարեկան եկամուտը՝ ավելի քան 27.5 մլն դրամ

2025 թվականի ընթացքում պաշտոնյայի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 27,537,341 դրամ։

Այն ձևավորվել է մի քանի աղբյուրներից․

նվիրատվություն – 11,000,000 դրամ
գույքի վաճառք – 4,000,000 դրամ
տոկոսներ ավանդներից – 1,500,000 դրամ
այլ եկամուտ – Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն – 1,870,000 դրամ
աշխատավարձ – Արմավիրի մարզպետի աշխատակազմ – 2,167,661 դրամ
վարձակալություն – «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ – 2,160,000 դրամ
աշխատավարձ – Մեծամորի համայնքապետարան – 4,018,715 դրամ
աշխատավարձ – «Էներգոնորոգգարանտ» – 820,965 դրամ

Եթե հաշվենք, ապա ամենախոշոր աղբյուրը նվիրատվությունն է, որը կազմում է ընդհանուր եկամուտների գրեթե 40 տոկոսը։ Բայց մյուս եկամուտներն էլ ահռելի են պետական համեստ պաշտոնյայի համար։

Նվիրատվություն՝ 11 մլն դրամ․ բայց ո՞վ է նա

Հենց այստեղ էլ առաջանում են առաջին հարցերը։

Հայտարարագրում նշված է 11 մլն դրամի նվիրատվություն, սակայն չի բացահայտվում, թե ով է նվիրատուն և ինչ հիմքով է փոխանցվել այդքան խոշոր գումարը։ Հաշվի առնելով, որ խոսքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, նման փոխանցումների թափանցիկությունը խիստ կարևոր է։ Ինչ ծառայության դիմաց է նա ստացել նվիրատվությունը։

Միաժամանակ եկամուտներ պետական և մասնավոր հատվածից

Ուշագրավ է նաև եկամուտների կառուցվածքը։

Գրիգորյանը նույն տարում աշխատավարձ է ստացել միաժամանակ մի քանի տեղից՝

մարզպետի աշխատակազմից,
Մեծամորի համայնքապետարանից,
ինչպես նաև մասնավոր ընկերությունից՝ «Էներգոնորոգգարանտ»-ից։

Անհամատեղելի են դրանք պարզապես։ Այսինքն՝ նրա եկամուտների մի մասը ձևավորվում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր կազմակերպություններից ստացված վճարումների հաշվին։

Նվիրատվություն կա, բայց վարկն էլ կա

Հայտարարագրում նշված է նաև 482 հազար դրամի վարկային պարտավորություն։

Սա ևս հետաքրքիր դետալ է․ եթե պաշտոնյան նույն տարում ստացել է 11 մլն դրամ նվիրատվություն, միլիոնավոր դրամների եկամուտներ, ապա հարց է առաջանում՝ ինչու է պահպանվում վարկային պարտավորությունը, թեկուզ համեմատաբար փոքր չափով։

Հարցերը մնում են բաց

Այսպիսով, պաշտոնյայի հայտարարագրի ուսումնասիրությունը մի քանի հարց է առաջացնում․

ո՞վ է տրամադրել 11 մլն դրամ նվիրատվությունը,
ինչպե՞ս է ձևավորվել 25 մլն դրամ արժողությամբ տան գնման ֆինանսավորումը,
և ինչպիսի՞ հարաբերություններ են եղել այն մասնավոր ընկերությունների հետ, որոնցից պաշտոնյան եկամուտ է ստացել։

Պաշտոնատար անձանց հայտարարագրերը հենց այն գործիքն են, որով հասարակությունը պետք է կարողանա հասկանալ պաշտոնյաների ունեցվածքի և եկամուտների իրական ծագումը։ Սակայն երբ թվերը ամբողջությամբ չեն բացատրվում, հարցերը բնականաբար ավելանում են»։

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am