Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան

«Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։

Անդրանիկ նիստին, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:

Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:

Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։

Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Ապրիլին հստակ ամեն ինչ կասենք. «Ուժեղ Հայաստան»-ի հետ կարելի է հույսեր կապել. Րաֆֆի Հովհաննիսյան (video) Սաղին կալանավորում է, ինձ էլ, որ տեսնի՝ կկալանավորի․ տանում լցնում է «ածծ»-ի պադվալը․ գյումրեցի (video) Պատերազմը հասնում է մեզ․ Իրանի վրա պայթած ռումբերին կհաջորդի․․․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ավանեսյա՛ն, տժժալու փոխարեն հիվանդանոցներից պամպերս գողացողների հարցը լուծիր․ Զոհրաբյանի ահազանգը (video) Սրանց նվագախումբը փոխել է երաժշտությունը․ հիմա ես եմ․․․ պատասխան կտան․ Ռուզաննա Խաչատրյան (video) Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Փաշինյանը նմանվել է «մարդաս*անի, որը վախենում է իր թաքցրած դիա*ներից». Կարապետ Պողոսյան (video) Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Արդեն 68 տարեկան ենք, գոնե մի քանի տարի մարդավարի ապրենք․ երկրաշարժից տուժած գյումրեցի (video) Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին. Տաթևիկ Հայրապետյան «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել Թրամփը «մանթրաժ» է, ի՞նչ կարևոր քայլ է արել Արաղչին․․․ (video) Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են Շտապ․Նիկոլը նոր վտանգավոր հայտարարություն է արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի վրա հարձակումը պլանավորած երկրները նախատեսում էին 24 ժամվա ընթացքում նվաճել երկիրը․ Լավրով Ռուսաստանում Telegram-ը արգելափակվել է ԶՊՄԿ աջակցությամբ՝ Կապանում սահմանափակ կարողությամբ 45 երեխա զբաղվում է սպորտով (video) Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը ծախսվել է անպիտան ինքնաթիռների վրա Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել․ «Փաստինֆո» Նիկոլին վռնդելուց հետո ինչ ենք անում․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել որպես լռեցնելու գործիք․ Վրթանեսյան Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածներից շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան Տեր-Պետրոսյանի առանձնատան հոսանքազրկումը տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am