Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել․ «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Նեթանյահուն վիրավո՞ր է, թե՞ մահացել է․․․ ի՞նչ են թաքցնում Իսրայելում․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին հստակ ամեն ինչ կասենք. «Ուժեղ Հայաստան»-ի հետ կարելի է հույսեր կապել. Րաֆֆի Հովհաննիսյան (video) Սաղին կալանավորում է, ինձ էլ, որ տեսնի՝ կկալանավորի․ տանում լցնում է «ածծ»-ի պադվալը․ գյումրեցի (video) Պատերազմը հասնում է մեզ․ Իրանի վրա պայթած ռումբերին կհաջորդի․․․ Րաֆֆի Հովհաննիսյան (video) Ավանեսյա՛ն, տժժալու փոխարեն հիվանդանոցներից պամպերս գողացողների հարցը լուծիր․ Զոհրաբյանի ահազանգը (video) Սրանց նվագախումբը փոխել է երաժշտությունը․ հիմա ես եմ․․․ պատասխան կտան․ Ռուզաննա Խաչատրյան (video) Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է. հայտարարություն Փաշինյանը նմանվել է «մարդաս*անի, որը վախենում է իր թաքցրած դիա*ներից». Կարապետ Պողոսյան (video) Էրիկ Ալեքսանյանը, Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Արդեն 68 տարեկան ենք, գոնե մի քանի տարի մարդավարի ապրենք․ երկրաշարժից տուժած գյումրեցի (video) Վերջերս ադրբեջանցի մի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին. Տաթևիկ Հայրապետյան «Հայանտառ»-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել Թրամփը «մանթրաժ» է, ի՞նչ կարևոր քայլ է արել Արաղչին․․․ (video) Հունգարիան կարգելափակի Ուկրաինային վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են Շտապ․Նիկոլը նոր վտանգավոր հայտարարություն է արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի վրա հարձակումը պլանավորած երկրները նախատեսում էին 24 ժամվա ընթացքում նվաճել երկիրը․ Լավրով Ռուսաստանում Telegram-ը արգելափակվել է ԶՊՄԿ աջակցությամբ՝ Կապանում սահմանափակ կարողությամբ 45 երեխա զբաղվում է սպորտով (video) Պատերազմից առաջ ժամանակակից նոր զենքեր ձեռքբերելու գումարի 76%-ը ծախսվել է անպիտան ինքնաթիռների վրա Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել․ «Փաստինֆո» Նիկոլին վռնդելուց հետո ինչ ենք անում․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան Նիկոլապետությունը շարունակում է տնային կալանքներն օգտագործել որպես լռեցնելու գործիք․ Վրթանեսյան Թեհրանի նահանգում ամերիկա-իսրայելական հարվածներից շարքից դուրս է եկել շտապօգնության առնվազն 22 կայան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am