Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պատերազմն Իրանի դեմ. 16-րդ օր։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին։ Իրանը հարվածներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Ականատեսները հայտնում են, որ լսվում է «Շահեդին» բնորոշ ձայնը։
Մարտի 5-ի ֆոնդային շուկայի փլուզումից հետո, երբ DOE ինդեքսն անկում ապրեց 450 կետով, Թրամփը փորձում է ուժով բացել Հորմուզի նեղուցը և հանգստացնել շուկաները՝ ինդեքսներն ու նավթի գինը կայունացնելու նպատակով։
ԱՄՆ-ն ռմբակոծել է Խարք կղզին, որտեղ գտնվում է Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը։ Թրամփը պահանջում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի 20%-ը, հեղուկացված գազի 25%-ը և պարարտանյութերի համաշխարհային առևտրի 35%-ը։
Իրանը թույլատրել է հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Ֆրանսիան և Իտալիան բանակցություններ են վարում Իրանի հետ՝ նեղուցով ազատ անցման շուրջ։
Պատերազմի սկզբից ի վեր նավթի գներն աճել են 40–50%-ով. Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 100 դոլարը մեկ գալոնի դիմաց և հասել 103 դոլարի։ Սա կարող է հանգեցնել պարենի և մնացած բոլոր ապրանքների գների աճի։ Ակնհայտ է՝ Թրամփը ձգտում է հանգստացնել շուկան՝ տնտեսական ճգնաժամը կանխելու նպատակով։
ԱՄՆ ծովային հետևակայինները և ռազմանավերը տեղափոխվում են Մերձավոր Արևելք, CBS News-ին հաստատել է երկու պաշտոնյա։ Խմբավորումը պետք է ղեկավարի Ճապոնիայում տեղակայված USS Tripoli դեսանտային ուղղաթիռակիրը։ USS Tripoli-ի հրամանատարության տակ գտնվող միավորումը սովորաբար ունենում է մոտ 5000 նավաստի և ծովային հետևակային, որոնք բաշխված են մի քանի ռազմանավերի միջև։
ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել Ուկրաինայի համար մշակված արհեստական բանականությամբ օժտված 10 հազար Merops որսացող ԱԹՍ, հայտնել է ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը, փոխանցում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտադիր է անօդաչու թռչող սարքերն օգտագործել, որպեսզի իրանական հարվածներից պաշտպանվելիս չվատնի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) թանկարժեք հրթիռային համակարգերը։
Թրամփը կոչ է արել դաշնակիցներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց։ Մեծ Բրիտանիան դիտարկում է այդ հնարավորությունը։ Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։ Ֆրանսիան հրաժարվել է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց. նրա նավերը կմնան Արևելյան Միջերկրական ծովում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է շարունակել պատերազմն այնքան, որքան կպահանջվի. նա հերքել է ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ որևէ համաձայնագրի կնքումը։ Թրամփը պնդում էր, թե Իրանը պատրաստ է գնալ գործարքի։
Իրանը հայտարարել է, որ օգտագործում է իր նոր՝ «Սաջիլ» անվանումով բալիստիկ հրթիռները։
Ամերիկյան երկու ավիակիր՝ «Աբրահամ Լինքոլնը» և «Ջերալդ Ֆորդը», հեռանում են Իրանի ափերից։
Լիբանան
Իսրայելական զորքերը շարունակում են պատերազմը «Հեզբոլլահի» դեմ և գրավում են Լիբանանի ավելի ու ավելի շատ տարածքներ։ Ավելի քան 800 000 մարդ փախչում է իսրայելական ռմբակոծություններից։ Իսրայելական ուժերը հարձակվել են բժշկական կենտրոնի վրա՝ սպանելով 12 բուժաշխատողի։
Իրաք
Իրաքում պրոիրանական խմբավորումները հարձակվել են Բաղդադի մերձակայքում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի՝ «Վիկտորի» ճամբարի վրա։ ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին տարհանվել Իրաքից։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Քիրքուքում պրոիրանական «Ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի» («Հաշդ ալ-Շաաբի» / PMF) բազաներին։ Իրանը հարձակվել է Բաղդադի օդանավակայանի և Էրբիլի վրա։
Մարտի 15-ին տված հարցազրույցում դեմոկրատ սենատոր Վան Հոլենը հայտարարել է. Թրամփը «գաղափար չունի, թե ուր է տանում այս պատերազմը, իսկ պաշտպանության նախարարը գաղափար չունի, թե ինչ է անում»։ «Այս պատերազմն Ամերիկային և նրա դաշնակիցներին դարձնում է ավելի անպաշտպան։ Նեթանյահուն ասել է, որ 40 տարի սպասել է սրան։ Նրա բախտը բերել է, որ գտել է ԱՄՆ այնպիսի նախագահի, ով բավականաչափ հիմար և անխոհեմ գտնվեց սրան գնալու համար»։
«Չկար ոչ մի անմիջական սպառնալիք։ Իրանը չէր պատրաստվում հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Իրանը միջուկային զենք ստեղծելու շեմին չէր գտնվում։ Ոչ մի իրանական հրթիռ ի վիճակի չէ մոտենալ Միացյալ Նահանգների տարածքին»։
Պատերազմն օրական ավելի քան 1 միլիարդ դոլար է արժենում ԱՄՆ-ին։
«Թրամփը մեղադրել է Բարաք Օբամային այն բանի համար, որ նա ցանկանում էր պատերազմ սկսել Իրանի հետ, քանի որ վատ բանակցող էր։ Բայց Օբաման կնքեց ԳՀՀԾ-ն (JCPOA), իսկ Թրամփը խզեց այդ համաձայնագիրը»։
«Թրամփը չի կարողանում հստակ սահմանել իր ռազմավարությունը. այն անընդհատ փոխվում է», — ասել է սենատորը»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Աստված չի խոստացել, որ մարդը երբեք չի տառապելու, նա խոստացել է, որ երբեք մենակ չի թողնելու տառապող մարդուն. Իսահակ Սրբազան Խոշոր ջրանջատումներ Երևանում Ջերմուկի առողջարաններից մեկում 14-ամյա աղջիկ է հանկարծամահ եղել Մեյմունի նման էն զնաչոկը կպցրել ա․ սարսափելի թուրքամետ ա․ Հարցում (video) ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում երկու վտանգավոր բան է տեղի ունեցել․ Արթուր Միքայելյան (video) Նիկո՛լ, գիտե՞ս՝ ինչու չդիմացար Արմեն Աշոտյանին, որովհետև․․․ (video) Ակնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Նաթանյահուի ձեռքերը թաթախված են ար*ան մեջ․ ի՞նչ էր նշանակում Ցեղասպանության ճանաչումը․ Սուրենյանց (video) Ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյան Բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պետք է թույլ չտա՛լ, որ ՍԴ-ն հայ ընտրողի կամքի վրա ոտքերը սրբի, ինչպես այսօր․ Խուդոյան (video) Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Տապալված քննություն․ ՍԴ դատավորը խոսեց Նիկոլի բառապաշարով (video) Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» ԲՀԿ-ի շուրջ համախմբում և ԿԸՀ նիստից հետո աճած աջակցություն. «Փաստ» Ամբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Լոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am