Արմեն Բիլյանի պահանջը հիմնազուրկ է. ՔԿՎ

ՊՊԾ գունդը զավթելու, ոստիկանների սպանության և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արմեն Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը: 2017թ. դեկտեմբերի 21-ին քրեակատարողական վարչությանն ուղղված իր դիմումի մեջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանի պաշտպան Ա. Ֆանյանը մասնավորապես նշել է, որ իր պաշտպանյալը 20.12.2017թվականից գտնվում է հացադուլի մեջ` պահանջելով իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և միջոցներ ձեռնարկել պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ` հավելելով, որ բազմաթիվ անգամներ դիմումներ է հասցեագրել` կապված իր պաշտպանյալի առողջական վիճակի դինամիկ վատթարացման և նրան անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտության հետ: Նույնը Ա. Բիլյանի շահերի պաշտպանը բազմիցս, այդ թվում նաև 10.01.2018թ. հայտարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում` մասնավորապես շեշտելով, որ Ա. Բիլյանը խնդրել է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ պատշաճ բուժօգնություն և բուժզննություն իրականացնելու նպատակով: Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս տեղեկացրել է, որ Ա. Բիլյանի մոտ չեն ախտորոշվել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն «Նուբարաշեն» ՔԿՀ խցային պայմաններում վերջինիս պահվելու հետ, իսկ հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմի հսկողության տակ: Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ. երկու հիմնարկների` բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնական են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ քաղաքացիական բուժական հաստատություններում: Բացի դրանից, կալանավարված անձ Ա. Բիլյանին, ինչպես նաև իր փաստաբանին բացատրվել է, որ Ա. Բիլյանը կարող է օգտվել ՀՀ կառավարության 26.05.2006թ.-ի թիվ 825-Ն որոշման 1-ին գլխի 9-րդ կետի ընձեռած հնարավորությունից, այն է` «Կալանավորված անձը և դատապարտյալն իրենց հաշվին և իրենց ընտրությամբ պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ բժիշկ-մասնագետների ծառայություններից»: Երեկ` հունվարի 10-ին, դատարանում Ա. Բիլյանի ինքնազգացողության վատացման հետ կապված` վերջիս զննվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժիշկների կողմից և պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով` վերջինիս առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ բուժական ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու որակը էապես տարբերվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից: Ա. Բիլյանը հրաժարվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և հայտարարել, որ ցանկանում է կալանքը կրել միայն «Արմավիր» ՔԿՀ-ում, և հացադուլից դուրս կգա միայն այնտեղ տեղափոխվելուց հետո: Նշված փաստն արձանագրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, ինչի վերաբերյալ առկա է կալանավորված անձ Ա. Բիլյանի ստորագրությունը: Վերոգրյալի մասին տեղեկացվել է նաև Ա. Բիլյանի պաշտպանը: Ասվածը փաստում է, որ Ա. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է և պայմանավորված չէ իրեն բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am