ՀՀ բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ. Քոչարյան

Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական վիճակի մասին տվյալներ էր ներկայացրել, ակնհայտ էր, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները սկսել են բարելավվել 2022 թվականից հետո, ռուս–ուկրաինական պատերազմից հետո։ Այս մասին փոդքասթի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այսօրվա տնտեսական մոդելը բավական պրոբլեմային է, այն պահին, երբ պատերազմը կանգնի, և ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցները վերանան կամ թեթևանան, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ։ Մեր ժողովուրդը դրանց խորությունը չի պատկերացնում, և ոչ ոք չի էլ փորձում ներկայացնել այդ խնդիրների իրական ծավալը։ Սրա հետ մենք առնչվելու ենք հաջորդ 5–ամյակում։

Մեր տնտեսությունը պետք է ունենա արդյունաբերություն, պետք է մի ապրանք արտադրենք, որը մրցունակ պետք է լինի արտաքին աշխարհում։ Պետք է ճիշտ գնահատենք, թե որ շուկաներն են մեր շուկաները։ Չի կարող քո տնտեսական քաղաքականությունը քո արտաքին քաղաքական նապախատվությունների հետ հակասության մեջ մտնել։ Այն, ինչ կա այսօր, ուղղակի շոկային է պրոֆեփսիոնալզմի տեսանկյունից։ Դու հայտարարում ես, որ գնում ես դեպի Եվրամիություն, Եվրոպայի հետ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7 տոկոս է կամ մի քիչ ավել։ Դու շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունն ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթությունների վրա են։

Դուք հետաքրքրվեք տուրիստների քանակով, հետաքրքրվեք, թե որքան է կազմում թուրիստական հոսքը Ռուսաստանից։ Ես, օրինակ, հոկտեմբերին մի քանի օրով թռել եմ Կիպրոս. Եվ գնալուց, և գալուց օդանավի 80 տոկոսը եղել են ռուսներ։ Հիմա պատկերացրեք, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները հանվեցին, Մոսկվա–Լառնակա ուղիղ թռիչք լինի, ո՞վ է գալու Հայաստան։ Վիճակագրության մեջ բոլոր այդ մարդիկ տուրիստ են»,–ասաց նա։

Քոչարյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի բնակչության առնվազն 70-80 տոկոսը փողն աշխատում է Ռուսաստանի հետ կապերի շնորհիվ, որովհետեւ եվրոպական շուկան մեզ համար փակ է։

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am