Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան

Իրանի դեմ ռազմական գործողություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակը միայն Իսլամական Հանրապետությունը չէ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները քողարկում են Վաշինգտոնի գլոբալ մտահղացումը, որն անմիջականորեն կապված է Չինաստանի հետ: Քաղաքագետը հիշեցրեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքը, թե 40 տարի սպասել է Իրանի վրա հարձակվելու հնարավորությանը։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ խնդիրներ են լուծում ԱՄՆ-ն և Իսրայելը: Միացյալ Նահանգները փորձում է պահպանել իր հեգեմոնիան, ինչն ամրագրված է նրանց ազգային ռազմավարական փաստաթղթերում: Այսօր ԱՄՆ-ն տնտեսական մրցակցային պայքարում սկսում է զիջել Չինաստանին, ուստի փորձում է վերահսկողություն պահպանել համաշխարհային էներգետիկ շուկաների նկատմամբ։ Սա նշանակում է վերահսկողություն Իրանի, Հորմուզի նեղուցի, ինչպես նաև նավթ արտադրող արաբական երկրների նկատմամբ»,-նշեց Դանիելյանը:

Անդրադառնալով Իսրայելի քաղաքականությանը՝ քաղաքագետը նշեց, որ այն որոշ չափով հիշեցնում է Մեծ Բրիտանիայի՝ ժամանակին Եվրոպայում վարած գիծը։

«Հարյուրամյակներ շարունակ Բրիտանիայի քաղաքականության հիմնական նպատակն էր Եվրոպայի ուժեղ պետությունների միջև պատերազմներ հրահրելը, նրանց բաժանելն ու թուլացնելը, անգամ հեղափոխություններ ֆինանսավորելը, որպեսզի հակասությունները խորանան, իսկ ինքը մնա որպես միակ հեգեմոն»,–ասաց նա:

Վերլուծաբանի համոզմամբ՝ թե՛ Իրանի, թե՛ Վենեսուելայի դեմ գործողությունները նույն շղթայի օղակներն են: Խոսելով Իրանի դիրքորոշման մասին՝ Դանիելյանը նշեց, որ Թեհրանն այժմ լուծում է իր գոյության խնդիրը՝ ցույց տալով, որ այլևս «կարմիր գծեր» չկան։

«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, պատերազմը սկսելով, ունեցել են միայն «պլան Ա»․ փորձել են գլխատել Իրանի ղեկավարությանը, ակտիվացնել դժգոհ զանգվածներին և հասնել իշխանափոխության։ Սակայն այդ սցենարը չաշխատեց, ինչի մասին բացահայտ ասում են թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն։ Իշխանափոխությունը ենթադրում էր երկրի ներքին և արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, ինչը չստացվեց»,–ընդգծեց վերլուծաբանը։

Ըստ Դանիելյանի՝ ԱՄՆ–ն ու Իսրայելը դեռևս չունեն հստակ պատկերացում, թե որքան կարող է շարունակվել պատերազմը և ինչ ելք կունենա այն։ Նրա խոսքով` հիմա նույնիսկ պատերազմի նախաձեռնողները չեն կարող հստակ պատասխան տալ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում։

«Հիմա առաջանում է հարց՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս հարցի պատասխանը չունեն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Թել Ավիվը։ Իսրայելի վարչապետն ինքն է խոստովանել, որ չի կարող ասել, թե որքան կտևի ռազմական գործողությունը»,–նշեց Դանիելյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ անորոշությունն արտահայտվում է նաև դիվանագիտական քայլերում։ Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահը նույնիսկ դիմել է Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդել Իրանի հետ բանակցություններում։

«Պատահական չէր, որ ԱՄՆ նախագահն իր խնդրանքով զանգահարեց Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով միջնորդ դառնալ պատերազմը կանգնեցնելու համար։ Իրենք արդեն բացահայտ ասում են՝ եթե նախկինում խնդիրը ռեժիմի փոփոխությունն էր, ապա հիմա դա առաջնային չէ, այլ պետք է պայմանավորվել։ Սակայն Իրանը չի գնում բանակցությունների։ Պատճառն այն է, որ 2025-2026 թվականներին, երբ արդեն որոշակի պայմանավորվածությունների էին հասնում, հենց այդ պահին, առանց զգուշացման, սկսվեց պատերազմը»,–ասաց Դանիելյանը։

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Մայր Աթոռին ներկայացվել են հարյուր միլիոնավոր դրամների հարկային պահանջներ․ «Հրապարակ» Պուտինն առաջին պատերազմը հայտարարեց Նիկոլի դեմ․ Լևոն Զուրաբյան (video) Հիմա էլ Նիկոլը հարամ արեց Արամուսի գազարը. Նիկոլի հերթական խայտառակությունը. Վահե Մովսիսյան (video) Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը Բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ Ընդամենը 5 րոպե՝ հաջորդ 5 տարվա համար. ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել #ՀԻՄԱ․«Նիկոլը լեղապատառ վազում է օդանավակայան՝ Պուտինի մոտ»․ Արա Վարդանյան (video) «Ռեխդ բացել ես, դու սպասի՛ր․ ո՞վ է հրապարակելու Նիկոլի ձայնագրությունները»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսն ա մեզ պաշտպանողը, ռուսը չլինի մուսուլմանը մեզ կտապալի․ հարցում (video) «300 հազար թուրք ա գալու»․ Փաշինյանը Բերդավանում հունից դուրս եկավ (video) Ու՞մ հոգեզավակն է Նիկոլը․ ի՞նչ ծրագիր էր նա մշակել Տեր-Պետրոսյանի դեմ․Լևոն Զուրաբյանը փակագծեր բացեց (video) Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am