Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը
Ճապոնիան ուսումնասիրում է Ուկրաինայում արտադրված անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման և դրանք երկրի Ինքնապաշտպանության ուժերի սպառազինության մեջ ներառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այդ նպատակով Տոկիոն կարող է ստորագրել զենքի փոխանցման մասին համաձայնագիր, որը նաև նախատեսում է ռազմական տեխնոլոգիաների հետ կապված գաղտնի տեղեկատվության պաշտպանություն։ Նման համաձայնագիրը կարող է նաև ճանապարհ բացել Ճապոնիայի կողմից Ուկրաինային սեփական արտադրության զինտեխնիկա մատակարարելու համար։
Վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ ուկրաինական անօդաչուների տեխնիկական հնարավորությունները համեմատվեն այլ երկրների նմանատիպ սարքերի հետ։
