Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը միջազգային իրավունքի անտեղիության մասին ցույց է տալիս Արևմուտքի կրկնակի չափանիշները և կասկածի տակ է դնում Ուկրաինային աջակցելու դրդապատճառները, գրում է գերմանական Der Spiegel թերթը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ սա վատ նշան է, քանի որ ֆոն դեր Լեյենը կասկածի տակ է դնում Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) աշխարհի ձեռք բերած սկզբունքները՝ օրենքի գերակայությունը, ուժի կիրառման արգելքը և դիվանագիտությունը։
