Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ, և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը առավոտից շարունակել են Հրազդան քաղաքի Ծովինար ջրամբարում 4 օր որոնվող կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քիչ առաջ ջրափրկարարը հայտնաբերել է 72-ամյա Ամալյա Ս.-ի դին և դուրս բերել ափ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ջրահեղձ եղած կնոջ գլխարկի վայրից գրեթե 350-400 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ՝ մոտ 1.5 մետր խորությունից։

Այս պահին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 13-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում էին 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։

Փրկարարները և Սևանից ժամանած ջրափրկարարներ Վահե Մելքոնյանն ու Արմեն Սիմոնյանը նույնպես շարունակել էին որոնողական աշխատանքները, որոնց առաջին իսկ օրվանից միացել էին որոնվող կնոջ հարազատներն ու բարեկամները։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը և նրա տեղակալ Ստեփան Ստեփանյանը։ Վերջինը նաև մի խումբ հրշեջ-փրկարարների հետ որոնողական աշխատանքներ էր իրականացնում կամրջի հակառակ կողմում՝ գետի ջրի մեջ և ափամերձ տարածքում։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ Թուրքիան Հարավային Կովկասով անցնող Միջին միջանցքը համարում է ռազմավարական նշանակության նախագիծ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am