Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել դատարան` տեղեկացնելով, որ մեկ այլ դատական նիստի է եւ միայն ժամը 14:00-ին կարող է ներկայանալ դատարան: Դատարանը որոշում կայացրեց նիստն ընդմիջել, մինչեւ պաշտպանի դատարան ներկայանալը:
Արմեն Բիլյանի ինքնազգացողությունն այսօր հենց դատարանի դահլիճում վատացավ։ Նրա համար շտապօգնություն հրավիրվեց դատարան։
Դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանը պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ և պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։
Նրա պաշտպան Արմինե Ֆանյանը, դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նա մտադիր չէ դադարեցնել հացադուլը, և եթե նրա պահանջները չբավարարվեն՝ հանրավոր է անդառնալի հետևանքներ առաջանան։
Ի պատասխան դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախորդ նիստին գրություն էր ուղարկել ՔԿՎ՝ նշելով, որ եթե անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, ապա խնդրել է տեղյակ պահել այդ մասին, որպեսզի դատարանը կողմնորոշվի: Դատարանը ստացել է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալի կողմից ուղարկված գրությունը, համաձայն որի՝ Բիլյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության խանգարում, լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը