Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան

  «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ վերջինս հանդգնել է Արցախի մասին պատմող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին: Իսկ դա Փաշինյանը գնահատում է այսպես. «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն վարվել», չնայած թանգարանի տնօրենն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ իր բուն գործն է անում: Ստացվում է` հայ պատմաբանները պետք է այրեն պատմության բոլոր գրքերը եւ առաջնորդվեն այն «Հայաստանի պատմությամբ», որտեղ էապես խմբագրված են Հայոց պատմության կարեւոր էջերը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:

– Փաշինյանն արդեն արգելում է Արցախի մասին գրքերի շրջանառությունն ու ընթերցանությունը: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ է Փաշինյանն այս քայլին դիմում:

– Արցախը ետ է վերադառնալու: Վարչապետները՝ բոլորը, քամիներ են, այսօր կան, վաղը չկան, նրանք կգան ու կգնան, բայց մեր հայրենիքը մնալու է: Նա աշխատանքից ազատում է այսօր մի կնոջ, որը համարձակվել է Արցախի մասին խոսել: Նա երբ աշխատելու եկավ` 2018 թվականին, ասաց, որ ինչ ուզի, անելու է: Հայաստանը դարձել է բռնատիրական երկիր: Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ այդ մարդը գիտի, որ այլեւս իրենից ոչ մի բան չի ներկայացնում:

– Գիտնականները, պատմաբանները այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն:

– Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի, զարմանալիորեն՝ երեմիական (դժգոհ հոռետեսությամբ` Հ. Գ.) ձեւով պապանձվել են: Ես՝ որպես հայ մարդ, շատ եմ ցավում այս ամենի համար, այս իրավիճակում չի կարելի լռել: Այս մարդը մեր հայրենիքի լինելիությունը ժխտում է:

– Սովետական Միության տարիներին ո՞ր գրականությունն էր արգելված, եթե համեմատական անցկացնենք այսօրվա հետ:

– Ես հիշում եմ, որ Րաֆֆու գրքերի հրատարակությունը անգամ մի շրջան կար, որ չարգելեցին, հիմա այս մարդիկ դպրոցական ծրագրերից Րաֆֆուն հանում են: Մեր ուսումնական ծրագրերից հանում են մեր մեծերին, բայց մատնաչափ մի կասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու եւ ոտքի է կանգնելու:

– Իսկ ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Ես անգամ կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ այս պարոններն իրենց փասափուսան հավաքելու են ու հեռանան: Մեր ժողովուրդն արդեն այս կերպարին լավ է ճանաչում: Ամեն ինչ լավ է լինելու:

– Ի՞նչ եք կարծում՝ եթե Փաշինյանն արգելում է կարդալ Արցախի պատմությունը ներկայացնող գրականություն, եթե դա նրա համար պատերազմի սպառնալիք է ու արգելված գրականություն, այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք դիմադրել այդ ամենին:

– Մտավորականները, գիտնականները, պատմաբանները պետք է ոտքի կանգնեն: Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանն ու էլի շատ մտավորականներ խոսել են այդ մասին, պետք է մնացյալները եւս խոսեն, պետք է հարց ուղղեն սրանց` ինչպե՞ս եք համարձակվում: Գալու է այդ գեղեցիկ օրը, եւ մենք անպայման իրար շնորհավորելու ենք հայկականությունը վերականգնելու համար: Հայը հաղթելու է, մազաչափ կասկած չունենաք: Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ էլ հաղթել է թշնամուն 

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Ֆիդանը հայտարարել է Սիրիայի դեմ Իսրայելի կողմից հնարավոր գործողության մասին Հայ Առաքելական Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ Մարդը պիտի սովորի ուրախանալ ուրիշների հաջողությամբ․ Կարապետյան Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան «Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ «Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Ընդդիմության գլխավոր սխալը․․․ Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան «Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան «Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am