Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը
Մենք կարող էինք մեկ ժամում ոչնչացնել Իրանը, բայց խղճում ենք իրանցի ժողովրդին: Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կարող էինք անել այնպիսի բաներ, որոնք բացարձակապես սարսափելի կլինեին, քանի որ իրանցիները երբեք չէին կարող վերականգնվել որպես ազգ: Մենք դա չենք անում: Մենք փորձում ենք մեզ քաղաքավարի պահել»,- նշել է նա։
