Սամվել Կարապետյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը. Բազեյան
Սոցիոլոգոիական հարցումների համաձայն՝ այսօր Սամվել Կարապետյանն ունի շատ ավելի բարձր վարկանիշ, քան Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին, այսօր՝ մարտի 13–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորման վարչության անդամ, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը։
Բազեյանի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը, ով ակտիվ մասնակցում է քաղաքական կյանքին, ունի լայն աջակցություն քաղաքացիների շրջանում։ Հիմնադիր համաժողովների և համագումարների ընթացքում հազարավոր քաղաքացիներ են ներկա եղել Կարապետյանի քաղաքական նախաձեռնություններին, իսկ այսօրվա արդար սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ նա շատ ավելի բարձր միավորներ ունի ընտրվելու, քան ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
