Ֆանյան․ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է
Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստն էր, և մենք սրբազաններին հարցաքննության կանչելը կապում ենք բացառապես Գերագույն հոգևոր խորհրդի նիստի հետ, որովհետև բոլորը ծանուցվել են հենց այդ ժամին ներկայանալու անհրաժեշտության մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փատսաբան Արմինե Ֆանյանը։
«Տվյալ պարագայում մենք ունենք նույն օրը ծանուցագրերը հապճեպ ուղարկելու գործընթաց, որի նպատակը մեր կարծիքով հերթական անգամ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապալելուն է միտված։ Ավելին ասեմ, ծանուցագրերը, վկայի դատավարական կարգավիճակով են ուղարկված։ Չգիտես ինչու, սրբազանները ծանուցվել են վկայի դատավարական կարգավիճակով։ Բնականաբար, պաշտպաները զբաղվածություն ունեին, և Կոմիտեն գնաց նրան, որ արդեն ծանուցագրեր ուղարկեց Սրբազաններին, այն ընթացքում, երբ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն էր ընթանում»,–ասաց նա։
Ֆանյանը հայտարարեց, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին ամբողջությամբ ոչ լեգիտիմ գործընթաց է, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետությունը ինքն է ստանձնել այդ պարտավորությունը՝ չմիջամտելու եկեղեցու ներքին կյանքին և հռչակել է եկեղեցու ինքնավարության, ինքնակառավարման սկզբունքը.
