Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։ Դարձյալ դիվահարվում ես․ Տեր Եփրեմ քահանա Զարգարյան

Բարև Նիկոլ։

Մեծ պահքին փոխանակ հոգևոր թեմաներից գրեի, ստիպված անդրադառնում եմ քեզ։ Չեմ կարող քեզ արժանացնել անուն, ազգանունով կամ դուք-ով դիմելուն, որովհետև չես հարգում Կաթողիկոսի դիրքը, և աշխարհիկ անունով ես դիմում նրան։
Վերջին հիասթափությունս կնոջիցդ բաժանվելն էր։ Չկարողացար նույնիսկ ընտանիքդ փրկել, որտեղ չորս երեխաներ են մեծացել։ Ուզում ես երկիրը՞ փրկել։ Իշխանատենչ, անհագ հոգիդ, որ սնափառությունից իրեն ամրագրում է սաղմոսներով ու կեղծ հոգևորով քանդեց նույնիսկ ընտանիքդ։ Անկեղծորեն ցավակցում եմ իրենց, մանավանդ Աննային։
Դարձյալ դիվահարվում ես, ամեն հոգևորը, ամեն ազգայինը քեզ հունից հանում է, նույնիսկ Սուրբ Պատարագը։ Ախր դու ո՞վ ես, որ ձևափոխում ես այն։
Տարիներ առաջ ինքնավստահ գոռում էիր, թե "Արցախը Հայաստան է և' վերջ", պտուղները քաղեցինք ազգովի, պատուհասը սարսափելի էր... Ու իհարկե, մենք ենք մեղավոր։ Դու "հասկացար", որ ճիշտ չէիր, իսկ մենք դեռ "չենք հասկանում"։ Քեզ ժամանակ էր պետք, իսկ մեզ պետք չի, մենք պարզապես պիտի ենթարկվենք քեզ, որովհետև դու ամեն ինչ ես, դու ես Հայաստանը և' վերջ։ Ա'յ, հենց այդ վերջից ենք վախենում։ Փոքր մարդ, պստիկ մարդ... Ինչո՞ւ պիտի վարչապետի մասին նման բաներ գրեի, ամոթ չի՞: Իսկ ամոթ չի՞ ողջ աշխարհի առաջ խայտառակել սեփական ազգդ ու հոգևորականներիդ, ազգը պահպանած Եկեղեցուն անվանել գործակալ։ Բոլոր ամոթներն անցել են, մենք ենք ամենուր ամաչում քո փոխարեն։ Տե'ս ինչ ես դարձրել մեր սիրելի Հայաստանը։ Մեկը մյուսի ապրելը չի ուզում, բարոյական բոլոր նորմերը փոփոխվել են, դե, կարևորը, ասֆալտ ես անում։ Դպրոց հիմնող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանում ես ու ասում ես դպրոց եմ շինում։ Վախենում ես նույնիսկ անձնագրի Արարատ լեռից, ու ասում ես` անկախություն։ Բարի հովիվը իր անձն է դնում, իսկ վարձկանը փախչում է... Դու քեզ բարի հովիվ ե՞ս կարծում։ Միջիդ մաղձը քեզ հանգիստ չի տալիս, այն խառնվում է գոռոզ ես-իդ ու պահել չես կարող, ինչքան էլ սրտիկ նկարես ու ասես սիրում եմ ձեզ։ Գիտենք, զգում ենք, որ մեզ չես սիրում։ Մի' խաբիր այլևս մեզ, մի' խաբիր քեզ, կա'նգ առ վերջապես։

Տեր Եփրեմ քահանա Զարգարյան

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am