ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար
Ամերիկացի զինվորականները վճռականորեն են պատասխանում ցանկացած կողմի, որն օգնում է Իրանին Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններում։ Այս մասին մարտի 12-ին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։ Լսումների տեսանյութը տարածել է Alert News-ը։
«Ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկացած ձևով վտանգի է ենթարկում ամերիկացի զինծառայողներին, ես կարծում եմ, որ մենք պետք է պատասխան տանք վճռականորեն…. Ես վստահ եմ, որ մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին», – ասել է նա Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
Հրամանատարը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունն ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ գործողության ընթացքում՝ թույլ տալով իրենց տարածքով թռիչքները, տրամադրելով ռազմաբազաները և այլ աջակցություն։
