Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս

Քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ և համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ, ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում տուֆ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել և իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը և համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ապօրինի ձեռնարկատիրության ևս երկու դեպք բացահայտվել է մարտի 10-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ Երկու դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։

Ըստ օպերատիվ տեղեկության՝ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական տարածքում, 2017 թվականից մինչ օրս, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։

Մյուս դեպքում, 2015 թվականից մինչ օրս, մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսառատ գյուղի տարածքում։
Համայնքներին պատճառվել է էական վնաս։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կուկուռուզը նենց էր կրծում, ոնց որ սոված պախատ էր արել, հազիվ սուջուխ ուտի․ Աջափնյակի բնակիչ (video) Ավինյա՛ն, եկեք․ քանդում ես քեզ ընտած մարդկանց ավտոտնակները․ մեզ ժամանակ էլ չտվին․ Աջափնյակի բնակիչ (video) Ժողովուրդը կանգնած է Սամվել Կարապետյանի կողքին.ակցիա դատախազության մոտ (video) #ՀԻՄԱ. «Կիսախելագարության հասած Փաշինյանն ասել է՝ փրկե՛ք ինձ». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը թանկարժեք Patriot-ների այլընտրանք է փնտրում Shahed դրոնների դեմ պայքարում. Ուիթեքեր Հայաստանի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Աշոտյան Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am