Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել
Իսրայելի Զարզիր քաղաքում հրթիռակոծության հետևանքով 58 մարդ է վիրավորվել։ Նրանցից մեկը միջին ծանրության վիրավորում է ստացել, մնացածը թեթև վիրավորվել են ապակու կտորներից։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Զարզիրը գտնվում է Երուսաղեմից 100 կմ հեռավորության վրա՝ Լիբանանի հետ սահմանին։
«Հեզբոլլահ»-ը վաղ առավոտյան հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավում գտնվող իսրայելական զորքերի ուղղությամբ։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Ի աջակցություն Իրանի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նույնպես սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին։ Իսրայելն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ՝ թիրախավորելով Բեյրութը և Լիբանանի հարավային շրջանները։
