Թանկացումների հերթը դպրոցներին էլ հասավ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երեւանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետեւ ավելի շատ են վճարելու նաեւ մայրաքաղաքի հաշվառում ունեցողները: Քաղաքապետարանից առիթի դեպքում, իհարկե, ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, եւ այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախապես ուղղակի անձնագրի պատճեններն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երեւանում: Այդ ժամանակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հաճախում են Երեւանի արվեստի դպրոցներից մեկը: Սովորում են դաշնամուրի եւ ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա ՝ նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել ուսման վարձավճարի չափը: Նա նաեւ զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ թե միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաեւ արդեն իսկ սովորողներին: «Խնդիրն այն է, որ անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, անգամ մասնավոր դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխայի ընդունվելուց հետո վարձավճարի փոփոխություն չի լինում: Եթե փոփոխություն կատարվում է, դա վերաբերում է միայն նոր ընդունվողներին, որովհետեւ գիտակցում են, որ դա կարող է ընտանիքի բյուջեի վրա ազդեցություն ունենալ: Մարդիկ համարել են, որ տվյալ վարձավճարի չափը իրենց հարմար է, դրա համար են դիմել տվյալ հաստատություն: Հիմա երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետեւ եթե վճարում էին 4 հազար դրամ, ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հազար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաեւ դպրոցները»,- նկատեց Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում եւ ոչ մի ոլորտում հնարավոր չէ ապագան պլանավորել, որովհետեւ մի օր էլ կարող ես արթնանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3 000-12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երեւանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում՝ 8 000-17 500: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել եւ եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չափով, որովհետեւ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետեւյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական եւ արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել: Նույն օրենքի համաձայն տեղական վճարը գործում է օրացուցային տարվա ընթացքում, այսինքն՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, եւ օրենքի տառին համապատասխան մենք պարտավոր ենք 2018 թվականի համար այդ ծառայությունների համար սահմանել տեղական վճարներ: Օրենքով բացառություններ չկան նոր եւ ավելի վաղ ընդունվածների համար»,- ասաց փոխքաղաքապետը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան Մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ Աբովյան ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել Գագիկ Ծառուկյանի գործով նոր ձերբակալվածներ և կալանավորվածներ կան ՍԴ-ն հրապարակեց որոշման մանրամասները ՆԱՏՕ-ն պետք է նվազեցնի կախվածությունը ԱՄՆ-ից․ Ֆոն դեր Լայեն և Ռյուտե Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրը կարանտինում են․ Sputnik Արմենիա Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներից ի՞նչ ես ուզում․ դու մի ղռերի կատու չես կարողանում պահել»․ մանկավարժ (video) ՀՀ-ում 4 տնտեսություն է կարողանում ձկնարդյունաբերական արտադրանք արտահանել Եվրոպա․ news.am Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ Ուժային կառույցները չպետք է դառնան քաղաքական պայքարի մասնակից․ փորձագետ «Նիկո՛լ, առյուծները, որ մտան ԱԺ, էդ շակալները․․․»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am