«Հրապարակ». Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը

 

   «Հրապարակի» զրուցակիցը հասարակական, քաղաքական գործիչ, «Բոլորին դեմ եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանն է:


- Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ արցախցիներն ընդմիշտ պետք է մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ առհավետ տնավորվեն Հայաստանում։ Խոսեց այն մասին, որ իր դեմ պայքարող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին հումանիտար միջանցք տալ, նորից շնորհակալություններ հայտնեց Բաքվի բռնապետ Ալիեւին: Ըստ Ձեզ` ի՞նչ հայտարարություններ էին դրանք, եւ ո՞րն էր դրանց նպատակը:

- Նիկոլ Փաշինյանը մեծ նախընտրական հյուրախաղը սկսել է, նրա բոլոր այցերը, հայտարարությունները, նրան ուղղված ծափահարություններն ու սրտիկները նվիրված են նախընտրական հյուրախաղերին, ով ինչով կարողանա, օգնելու է, որպեսզի նա վերընտրվի: Փաշինյանն իր ելույթներով հասկացնում է, թե ինչպես է ընտրություններում հաղթանակ տանելու, իսկ հետընտրական զարգացումները լինելու են բավականին կոշտ՝ իբրեւ կանխարգելելու նպատակով: Նրա հայտարարությունների տողատակերում ես դա եմ տեսնում:

- Իսկ ադրբեջանասիրական հայտարարությունները, արցախցիներին թեւաթափ անող կոչերն արդյո՞ք նպաստում են նախընտրական շրջանում նրա վարկանիշի բարձրացմանը: Հայ ժողովուրդը շոյվո՞ւմ է, երբ Փաշինյանն Ալիեւին շնորհակալություն է հայտնում:

- Չի շոյվում ժողովուրդը, բայց նա ֆոն է ստեղծում, թե իբրեւ խաղաղություն է հաստատվել, իբրեւ տարածաշրջանում վիճակը կայուն է եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ուզում է բոլորին ցույց տալ, թե իբրեւ ինքն ինչին պատրաստ է, Հայաստանում բացառապես միայն ինքն է դրան պատրաստ, եւ, հետեւաբար, եթե այս պրոցեսները պետք են արտաքին խաղացողներին, ապա ինքը պետք է մնա իշխանության: Ակեղծ ասած, նա կարողանում է այդ խաղը լավ խաղալ եւ իր հայտարարություններով ցույց է տալիս, որ մի կողմում ինքն է, որն իր պատկերացումներով ադեկվատ է, եւ մյուս կողմում կան ուժեր, ովքեր խաղաղության պրոցեսից սկանդալ են սարքում ու չեն կարող լավ գործընկեր հանդիսանալ արտաքին խաղացողների համար:

- Ադրբեջանին անհատույց նախընտրական միջանցք տալը ե՞ւս այդ տրամաբանության մեջ է:

- Ինձ համար այս ամենի տրամաբանությունն իրոք հասկանալի չէ, այն նման է փիառ արշավի, քանի որ Ադրբեջանն այս պահին իսկապես չունի այդ միջանցքի կարիքը:

- Կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարեց, թե պատարագներից մեկի ժամանակ լսել է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, ինչը նշանակում է պատերազմի կոչ: Եվ ասաց, որ ինքն է ազատել Ցեղասպանության թանգարանի տնօրենին, քանի որ «պետությունում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել»:

- Ես ինչպե՞ս մեկնաբանեմ այդ զառանցանքը: Այդ մարդը պետք է որոշի՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն ի՞նքն է վարում, թե՞ ոչ: Եթե ինքն է վարում, ապա մնացած ոչ մեկի կարծիքը չի կարող բանակցային պրոցեսների մաս կազմել, իսկ եթե ինքը չի վարում, եթե դա իր բացառիկ իրավունքը չէ, ապա թող մարդկանցից վազն անցնի եւ քիչ սրան-նրան ստիպի՝ ազատման դիմումներ գրել: Այս մարդը պետք է ընտրի` իր պաշտոնական կարծիքն իրե՞նն է, թե՞ ՀՀ-ում ինչ կարծիք հնչեց, դա պաշտոնական է: Նա պետք է այս երկուսի միջեւ ընտրություն կատարի:

- Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ արտերկրից ստիպողաբար 80 հազար քաղաքացի են բերելու` ընտրություններին մասնակցելու համար, եւ դա քրեորեն պատժելի արարք է: Եթե այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են, ի՞նչն է խնդիրն այստեղ:

- Խնդիրը դիտարկվում է մարդկանց կազմակերպված Հայաստան բերելը, բայց ես չեմ պատկերացնում նման բան, տեխնիկապես անհնար է 80 հազար մարդու Հայաստան բերել: Եթե ՌԴ-ն լիներ այն պետությունը, որը կարողանար 80 հազար մարդու շարքով ինչ-որ կողմ տանել, ապա, հաստատապես, այդ ուղղությունը չէր լինի Հայաստանը, Ռուսաստանի համար կան շատ ավելի կարեւոր ուղղություններ….

- Ի՞նչ փուլում է «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը: Ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:

- «Բոլորին դեմ եմ»-ը այս պահին երկու ուղղությամբ է աշխատում` քաղաքացիների հետ կոմունիկացիա` ոչ օնլայն եղանակով, մարդկանց նամակներ ենք ուղարկում, գնում ենք նրանց հետ հանդիպումների, բակեր ենք գնում, մարդկանց հետ զրույցներ ենք ունենում եւ այլն: Մյուս ուղղությունն էլ այն է, որ նախընտրական ցուցակը լինի բաց հրապարակային ձեւավորված: Շարժման բոլոր անդամներն ունեն առաջադրման հնարավորություն, ինչպես նաեւ՝ քվեարկելու, որպեսզի կազմը ձեւավորվի: «Հիմնադիր» քաղաքական շարժման անդամների հետ արդեն լիարժեք համաձայնություն ենք ձեռք բերել, որ միասին ենք մասնակցելու ընտրություններին, իսկ հետո արդեն կքննարկենք հարցերը` երկարաժամկետ գործողությունների համար, ինչպես նաեւ՝ այլ փոքր քաղաքական ուժերի հետ ենք համագործակցում: Կա լավ երկխոսություն, տեսնենք, թե ինչ արդյունքի կհասնենք:

 

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am