Զրկել այդ իրավունքից

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. 

Չկա օր, որ պետության առաջին դեմքը որեւէ խնդրահարույց, սադրիչ հայտարարություն չանի, որով հայի ազգային արժանապատվությունն է ոտնահարում, արցախցիների շահերին, մեր պետությանն անդառնալի վնասներ հասցնում: Նրա հայտարարություններն ինչ-որ պահից այլեւս հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերը չեն արտահայտում․ ում շահերն ասես արտահայտում են` ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ուկրաինայի, Վրաստանի, մեր հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի, բայց ո՛չ Հայաստանի: Նա երկրի ներսում անթիվ-անհամար թշնամիներ է վաստակել, իսկ երկրից դուրս բարեկամներ է փնտրում` իր վերարտադրության հույսը կապելով օտարների հետ, որոնց աջակցությամբ փորձելու է իրեն պարտադրել ՀՀ հասարակությանը, որ հետագա հինգ տարիների ընթացքում էլ շարունակի հակահայկական հայտարարություններ անել, ի վնաս Հայաստանի շահերի գործել ու կրկին քողարկվել «ես լեգիտիմ ընտրված իշխանություն եմ» արտահայտության տակ: Չէ՞ որ այս արտահայտությամբ է հիմնավորում «Արցախն Ադրբեջանի մաս է կազմում», «արցախցիները չպետք է վերադառնան իրենց հայրենիք» ասելու իր իրավունքը: Նաեւ ցեղասպանության եւ Արցախի մասին խոսող Ցեղասպանության թանգարանի տնօրենին է ազատում աշխատանքից, թե «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն լինել», ինչը բացահայտորեն նշանակում է, որ ընտրվելուց հետո փակելու է այդ թանգարանը, հողին է հավասարեցնելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, արգելելու է ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումները, «Արցախ» անունը հիշատակողներին բացահայտորեն պատժելու է, մեր պատմությունից ջնջելու է արցախյան հաղթանակի, պատերազմների, Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումները: Եվ ամեն անգամ, երբ դուք փորձելու եք առարկել, ասելու է` ես լեգիտիմ իշխանություն եմ, իրավունք ունեմ դա անելու:

 

 

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Փաշինյանին կտաք էս հեռախոսը, ասեք՝ բարի ա, թող սրանից օգտվի, չարությունը միջից դուրս կգա (video) Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է TRIPP-ը եւ «Զանգեզուրի միջանցքը» 5000 հայորդու մահ բերած Փաշինյա՛ն, չես կարող հաստատել խաղաղություն, ինչ ասեն՝ անելու ես․ ակցիա (video) ԱՄՆ-ն վճռականորեն է պատասխանում Իրանին աջակցողներին. ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ապօրինի ձեռնարկատիրության երեք դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է 10 միլիոն դրամի վնաս Արցախի ժողովուրդը ՀՀ իշխանություններին երբեք չի լիազորել գործարքի առարկա դարձնել Արցախը․ Դանիելյան Սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով Էդքան տղա եք, դե բաց թողեք Սամվել Կարապետյանին ու կտեսնենք՝ ով կհաղթի․ ակցիա Կառավարության դիմաց (video) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից Փաշինյանը սարսափի մեջ է․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Արայիկ Հարությունյանը թող լռի, իսկ այս հեռախոսով Փաշինյանն այսօր երեկոյան կասի՝ ինչ է անելու․ ակցիա (video) Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Նման գրառումների պատճառով ծնողների մոտ անվստահություն է առաջանում և սկսում են ապավինել արտերկրին, մի քանդեք այն, ինչը փրկում է երեխաների կյանքը. Թամամյանի արձագանքը՝ Հովհաննիսյանին Իսրայելում հրթիռային հարվածից 58 մարդ է վիրավորվել Պատասխանը չուշացավ․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին հեռախոս է նվեր ուղարկել (video) Տեր հայր, ի՞նչ անեմ, եթե պահքի ընթացքում զգում եմ, որ ուժերս սպառվել են «Փոքրիկ խմբակի» կառավարիչ Փաշինյա՛ն, դե թող Սամվել Կարապետյանը ցույց տա՝ ինչ կարող է անել․ ակցիա (video) Ուղիղ 86 օր հետո լա՛վ լսեք՝ ինչ է սպասվոմ․ Փաշինյանը վախենում է․ ակցիա կառավարության մոտ (video) Քանի անգամ զգուշացրել եմ կառավարությանն․ այս հարցը պետք է անհապաղ լուծվի․ Գառնիկ Դանիելյան (video) ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու մեջ Իշխանության նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը ջնջելն է «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանի ողջ տարածքով Պատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից․ Վահե Հովհաննիսյան Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին «Ի՞նչ կանեիք, եթե իմանայիք՝ պետական մարմինը թույլ է տվել 2027–ից ավելի վատ որակի ջուր մատակարարել» (video) ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում են ձյան առատ տեղումներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am