«Հրապարակ»․ Ազգային հարց լուծելու փոխարեն, ուշքնումիտքը` ինչ ուտի, ումից բամբասի

«Հրապարակի» զրուցակիցը Տեր Վրթանես քահանա Բաղալյանն է:


- Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին Եվրապառլամենտում հայտարարել է, որ իրեն քննադատող հոգեւորականները ԿԳԲ-ի գործակալներ են, որ իբրեւ նրանք օտարի շահին են ծառայում, ամեն բան անում են, որպեսզի Հայոց պետականությունը ոչնչանա, եւ Հայաստանն անցնի օտարի կառավարման տակ եւ այլն: Ի թիվս այլ հայտարարությունների` Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ հոգեւորականների տարածած այն հայտարարությունները, թե Հայաստանը վերածվում է բռնապետության, որտեղ չկա խղճի ազատություն, իրականությանը չեն համապատասխանում: Այս հայտարարություններից հետո եվրոպացի պատգամավորները հոտնկայս ծափահարել են Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կարծիք ունեք նրա այս հայտարարության մասին:

- Փաշինյանի ամբողջ ելույթի ողջ նպատակը վերջում ծափահարությունների արժանանալն էր: Նա այդ ելույթի ժամանակ որեւէ կերպ առաջ չքաշեց մեր ազգային շահերը, համենայնդեպս՝ ես այդպես ընկալեցի նրա ելույթը: Նա, փոխանակ խոսեր արցախցիների իրավունքների մասին, փոխանակ խոսեր հայ ռազմագերիների վերադարձի մասին, խոսեց այն մասին, որ արցախցիները պետք է ընդմիշտ մոռանան Արցախ վերադառնալու հարցը: Մենք տեսնում ենք մի մարդու, որն իր ազգային շահերը բարձրաձայնելու փոխարեն հերթական անգամ խոսեց եւ ադրբեջանական շահն առաջ տարավ ու սկսեց դժգոհել ընդդիմությունից, սրանից դժգոհեց, նրանից դժգոհեց: Բագրատ սրբազանից է դժգոհ, ահագին զրպարտեց նրան, այս մարդը փաստացի չի էլ գիտակցում, թե ուր է գնացել: Հասել է Եվրախորհրդարան եւ այնտեղ եւս աջակիցներ է փնտրում` օտարների մեջ: Հավանաբար ակնկալում է, որ իրեն էլի ֆինանսավորեն: Էրդողանին, Ալիեւին հաճո հայտարարություններ արեց բացառապես: Նիկոլ Փաշինյանն ի վերջո այն պետական պաշտոնյան չէ, որը կարող է լուրջ հարցեր բարձրացնել: Նա հայ ազգին վերաբերող հարցերն իրեն օտար է համարում: Տպավորություն է, որ նա Հայաստան գործուղված ինչ-որ մի դեսպան է, որը միայն հայտարարություններ է անում, սակայն գործնականում՝ ոչ մի քայլ: Երբ պահը գալիս է, որ ինչ-որ քայլեր պետք է արվեն, նա ձեռքերը լվանում է: Առնվազն 6-7 սրբավայր Արցախում ոչնչացվել է, ենթարկվել է վանդալիզմի, գոնե այդ մասին չխոսեց: Քանի՞ գերեզման են քանդել Արցախում ադրբեջանցիները, քանի՞ հուշարձան են պղծել: Այդ ամենից հետո խոսել ինչ-որ խաղաղության մասին, ասել, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է, դա նշանակում է խրոնիկ ստախոսություն: Այս մարդը վերածվել է խրոնիկ ստախոսի եւ ամենուր միայն սուտ է խոսում: Խաղաղությունից է խոսում՝ այն դեպքում, երբ 2025-ի ամռանն Ադրբեջանը Գեղարքունիքի եւ Ջերմուկի դիրքերում առաջխաղացում է ունեցել: Չես հասկանում, թե նա ում է հիմարի տեղ դնում, երբ արդեն հայկական բնակավայրերն են նշանառության տակ: Հայ ազգը Նիկոլի հետ չունի ապագա: Իսկ ինչ վերաբերում է եկեղեցականների հասցեին հնչեցված նրա գնահատականներին, ապա նա խրոնիկ ստախոս է եւ զրպարտում է հոգեւորականությանը: Մենք երբեք սահմանազատմանը դեմ չենք եղել, մենք դեմ ենք եղել եւ այսօր էլ դեմ ենք միակողմանի զիջումներին: Ադրբեջանը ստացավ գյուղեր, իսկ այն հայկական տարածքները, որոնք նույն Ադրբեջանն օկուպացրել էր, այդպես էլ մեզ չվերադարձրեց, այդ թվում՝ նույն Ջերմուկի հատվածից:

- Եթե Հայ առաքելական եկեղեցում, ըստ Փաշինյանի, գործակալներ են, ապա ինչո՞ւ հետ կանգնեց Եկեղեցու դեմ պայքարից:

- Հետ չի կանգնել, ուղղակի, քանի որ եկեղեցականների 90 տոկոսից ավելին, ինչպես նաեւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ էր հակաեկեղեցական այդ արշավին, անգամ իր աջակիցների մի մասն է դեմ եղել այդ արշավին, Փաշինյանը որոշել է նախընտրական այս փուլում կեղծավորաբար լռել եւ ոչինչ չանել, սակայն եթե իր բախտը բերի, իսկ հայ ազգի բախտը չբերի, եւ նա հանկարծ վերարտադրվի, ապա կրկին սկսելու է հակաեկեղեցական պայքար: Այս փուլում նա փորձում է մարդահաճո քայլեր անել, խանութում ինչ-որ արցախցի կնոջ է օգնում` գնումները տուն հասցնելու նպատակով, ցույց է տալիս, որ ինքն ընդամենը կարկանդակով է սնվում, հասարակ մարդ է, սոված ժամանակ կուկուռուզ է ուտում, բայց բոլորս էլ գիտենք, թե նա ով է եւ ինչ կյանքով է ապրում: Գնացել, հասել է գագաթնաժողովի, գոնե մի ազգային հարց լուծելու փոխարեն էլի ուշքնումիտքն այն է, թե ինչ ուտի, ումից բամբասի: ՀՀ բյուջեի հաշվին այս մարդը գնում է տարբեր երկրներ եւ ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին, վնասից բացի, խոսում է բացառապես Ադրբեջանի շահերից ելնելով:

 

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am