ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մինչ «Գեւորգ Պապոյան եւ մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետեւաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։


Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Վերաքննիչ դատարանը բեկանել է Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը Ուժեղ քամին Երևանում տապալել է կառուցվող շենքի երկաթե կառուցատարրերն ու էլեկտրասյուները Վնասվել է 4 ավտոմեքենա Ռոբերտ Ամստերդամը Հայաստանում ահազանգում է անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին Երևանում ավտոմեքենաներ են հայտնվել տապալված տախտակամածի տակ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ «Հետք» «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց Դատախազությունը պահանջում է արագացնել Արցախի սեփականազրկման գործի քննությունը. փաստաբան Մալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենա Սուրբ Աստվածածին վանքի ուխտի տոնի առիթով կատարվել են աղօրհնեքի և անդաստանի արարողություններ Զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք․ ՊՆ Հայտնաբերվել և ձերբակալվել է 19-ամյա բնակիչ Նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության խորհրդում նոր պաշտոնանկություն է եղել Դավիդ Թավադյանը նշանակվել է «Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան Եղիշե Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչում վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am