Իտալիան դուրս է բերում անձնակազմը Իրաքի ռազմաբազայից
Իտալիան հայտարարել է Իրաքյան Քրդստանում տեղակայված և անօդաչու թռչող սարքի հարձակմանը ենթարկված ռազմաբազայից ամբողջ անձնակազմի ժամանակավոր դուրսբերման մասին։
«Դուրսբերումն արդեն պլանավորված էր չորեքշաբթի օրվա հարձակումից առաջ, որի արդյունքում զոհեր չեղան»,- իտալական TG1 լրատվական ծրագրին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն։
