«Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են «Ադրբեջանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագիրը ստորագրելուց հետո նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Շեշտելով տարածաշրջանային համագործակցությունը հանուն խաղաղության՝ Էրդողանը կրկին բարձրաձայնել է թուրքական կողմի առաջարկությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Իր հերթին՝ Ալիևը հռչակագրից կարևորել է երկու կետեր, որոնք վերաբերում են փոխադարձ ռազմական օգնությանն ու «Զանգեզուրի միջանցքին»։ Ադրբեջանի նախագահը, վստահաբար, նկատի է ունեցել հռչակագրի հետևյալ պարբերությունը.

«Եթե Կողմերից որևէ մեկի կարծիքով նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը կամ անվտանգությունն սպառնալիքի տակ են կամ հարձակման են ենթարկվում երրորդ պետության կամ պետությունների կողմից, Կողմերը կանցկացնեն համատեղ խորհրդակցություններ, և այդ սպառնալիքը կամ հարձակումը վերացնելու համար կձեռնարկեն նախաձեռնություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների, և միմյանց կտրամադրեն անհրաժեշտ օգնություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության: Այս օգնության ծավալն ու ձևը կորոշվեն անհապաղ անցկացվող քննարկումների միջոցով, կկայացվի որոշում՝ համատեղ միջոցառումների համար պաշտպանական կարիքները բավարարելու վերաբերյալ, և կկազմակերպվի զինված ուժերի ուժային և կառավարման կառույցների համակարգված գործունեությունը»:

2026 թվականի փետրվարի 28-ից Իսրայելը և ԱՄՆ-ը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ։ Վերջինն էլ իր հերթին հակադարձ հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան և իսրայելական հենակետերին։ Թուրքիայում Միացյալ Նահանգները նույնպես ռազմական ներկայություն ունի, սակայն Անկարայի առերևույթ չեզոք վարքագիծը ենթադրում է, որ այն իր տարածքը չի տրամադրել Իրանի դեմ հարձակման համար և առաջիկայում էլ չի պատրաստվում։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու հնարավոր հետևանքներն են, մասնավորապես՝ Իրանի կործանմամբ քրդական շարժման ակտիվացումը, քրդական պետության ստեղծման գործընթացի առաջ մղումը, այդ թվում՝ թուրքական տարածքների հաշվին։

Ահա սա է պատճառը, որ թուրքական կողմը պարբերաբար շեշտում է Իրանի դեմ գործողություններին չմասնակցելը, արագ հերքում իր տարածքում իրանական հրթիռներ ընկնելու մասին լուրերը, իսկ որսածները համարում է «պատահաբար շեղված»։ Սակայն Իսրայելը կարող է հնարամտորեն գործի դնել իր կարևոր դաշնակցին՝ Ադրբեջանին՝ Թուրքիային Իրանի դեմ պատերազմում ներքաշելու համար։

Մարտի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնական աղբյուրները հայտարարել են, թե իրանական անօդաչուները հարվածել են Նախիջևանի օդանավակայանին և հարակից ենթակառուցվածքներին․ կան վիրավորներ։ Իրանական կողմը շտապել է հերքել իր առնչությունը դրանց, սակայն Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով պնդել է մեղադրանքներն Իրանի հասցեին՝ հարձակումը որակելով նույնիսկ ահաբեկչական։ Բաքուն պահանջել է, որ Իրանի զինված ուժերը ներողություն խնդրեն միջադեպի համար, իսկ պատասխանատուները՝ պատժվեն։ Ավելին՝ Բաքուն, ըստ տեղեկությունների, զինված ուժեր է կենտրոնացրել Իրանի հետ սահմանին։

Չնայած Ալիևի վստահեցումներին, թե Ադրբեջանը չի մասնակցում Իրանի դեմ ռազմական գործողություններին, իրանցի ռազմական ու քաղաքական տարբեր պաշտոնյաներ հանդես են եկել Բաքվին ուղղված նախազգուշացումներով։ Մասնավորապես՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը հարևանների հետ բախման չի ձգտում, սակայն շատ կոշտ կպատասխանի այն երկրին, որը կաջակցի իր դեմ հարձակմանը։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս նույնաբովանդակ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ իրանական զինված ուժերը հարվածում են միայն ամերիկյան և իսրայելական ռազմական ներկայությանը, և ոչ՝ հարևաններին։

2026 թվականի մարտի 8-ին Թեհրանն արդեն ուղիղ զգուշացրել է Բաքվին՝ կանխել տարածաշրջանում անկայունության տարածումը։ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակը Բաքվին կոչ է արել վտարել սիոնիստներին Ադրբեջանից։ Նշվել է, որ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռնարկած ագրեսիային, Իրանի զինված ուժերն առավելագույն ջանք են գործադրել՝ բարեկամ, հարևան և մուսուլմանական երկրների ազգային անվտանգությանն ու շահերին որևէ վնաս չպատճառելու համար։

Նմանօրինակ հասցեական հայտարարությունն արդեն հուշում է, որ անկախ նրանից` Նախիջևանի ուղղությամբ հարվածներն իսկապես Թեհրանի՞ց են եղել, թե՝ ոչ, Իրանը քաջատեղյակ է իր դեմ իրականացվող գործողություններին ադրբեջանական մասնակցության մասին: Ըստ այդմ՝ եթե Նախիջևանի դեմ ԱԹՍ-ների գրոհն իրոք իրանական բանակն է կազմակերպել, ապա դա կարող է նախազգուշացում դիտարկվել: Թեև Իրանի նախագահը Ալիևի հետ հեռախոսազրույցում ևս հերքել է իրանական առնչությունը Նախիջևանի դեմ անօդաչուների գրոհին, սակայն Բաքուն լավագույնս շահարկում է տեղի ունեցածը նաև ընդդեմ Թուրքիայի։

Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների մասին լուրերի համատեքստում ձեռնարկված Բաքու-Անկարա շփումները ևս հաստատում են, որ Ադրբեջանը միջադեպին փորձում է առավել մեծ հնչեղություն հաղորդել: Անկարան, ըստ էության, կարող է զգուշանալ, որ Բաքուն, տուրք տալով իսրայելական մտադրություններին, կդիմի Շուշիի հռչակագրին՝ Թուրքիայից պահանջելու անհրաժեշտ աջակցությունը։ Քաղաքագիտորեն հնարամիտ այս քայլով Իսրայելի երկու թշնամիները՝ Թուրքիան և Իրանը, Ադրբեջանի «թեթև ձեռամբ» կարող են պատերազմել միմյանց դեմ։

Դատելով նախիջևանյան ԱԹՍ-ների դեպքին հաջորդող իրադարձություններից և Բաքվի կողմից Իրանին ուղղված մեղադրանքների շարունակականությունից՝ տեսանելի է, որ Ադրբեջանը շարունակում է թեժացնել հակաիրանական թեման։ Իրանը լավագույնս տիրապետում է Ադրբեջանի տարածքից իր դեմ իրանականցվող իսրայելական գործողությունների մասին տեղեկությանը, և պատահական չէ Թեհրանի կոշտ պահանջը՝ «սիոնիստներին Ադրբեջանի տարածքից դուրս մղելու» վերաբերյալ։

Ենթադրվում է, որ Ադրբեջանը, Իսրայելի դրդմամբ կամ գուցե սեփական շահագրգռությամբ, կշարունակի հրահրել Իրանին՝ հարվածելու իր տարածքին։ Սրա արդյունքում Շուշիի հռչակագրի գործադրմամբ Թուրքիային կներքաշի պատերազմի մեջ։ Հակառակ դեպքում Թուրքիան կհեղինակազրկվի՝ դրանից բխող հետևանքներով, որոնք ոչ պակաս վտանգավոր կարող են լինել նույն Թուրքիայի համար։ Ստացվում է՝ 2021 թվականին Շուշիում Էրդողանի դրած ստորագրությունն ական է Թուրքիայի տակ, և դրանով «եղբայրական» Ադրբեջանը Թուրքիային թակարդն է գցել ու ցանկացած պահի կարող է սպառնալ դրա գործարկմամբ։

դիտվել է 352 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Դե ռադդ քաշի, գնա՛․․․ ընդդիմության պատասխանը Փաշինյանին չուշացավ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փողոցային պայքար լինելու է, ու․․․ Տիգրան Աբրահամյանը հստակեցնում է (video) «Ուժեղ Հայաստան»-ի 29-ը պատգամավորները գիտե՛ն՝ ինչ են անելու․․․ պատասխանը չուշացավ (video) Եթե Սահմանադրության փոոփոխությունն Ադրբեջանի պահանջն է, ապա դրա բովանդակության քննարկումն ավելորդ է Քննարկում չի՛ լինելու․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա ուղերձին (video) Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը․ Շուշանյան Գոհար Մելոյանը փաստերով «մերկացնում է» Փաշինյանի այսօրվա խոսքը (video) Իրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռը Անկախության հռչակագրին հղումը հանված է, «Հայ ժողովուրդը»-ը դարձել է «ՀՀ ժողովուրդ». քաղաքագետը՝ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի մասին «Զաձերշկան» ինչո՞ւմն ա, եթե էդքան անվախ ես, դե վաղն էլ արա այդ քայլը․ Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին (video) Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել Աթոյան փողոցում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Այսքան աղմուկ, պետական միջոցների վատնում՝ ամբողջն ալիևյան պահանջը փաթեթավորելու համար․ Քրիստինե Վարդանյան Չի՛ լինելու տենց բան, չի՛-լի՛-նե՛-լու՛. Խաչատրյանը՝ ընդդիմությանն ուղղված Փաշինյանի առաջարկի մասին (video) #ՈՒՂԻՂ․ Ալիևը սեղմել է․ Նիկոլը խոստովանեց, որ իշխանություն չի տալու․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կվերսկսվեն մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյա՛ն, քեզ քանի՞ անգամ ասենք՝ «ահшբեկչի հետ չե՛նք բանակցելու»․ Արթուր Խաչատրյանի կոշտ պատասխանը (video) Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ժողովուրդը ինչո՞ւ պետք է հավատա, որ Փաշինյանը կգնա․ ՔՊ-ականների արձագանքը (video) «Հանրային դաշինք»-ն առաջարկում է ստեղծել նոր Սահմանադրության սկզբունքների մշակման հարթակ Օրենքով գողեր․ ովքե՞ր են թաղված Մոսկվայի հին հայկական գերեզմանատանը (video) Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը․ Լևոն Զուրաբյան Թուրքական գործոնը քրդական ճգնաժամում. Անկարայի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Սաղաթելյան Նոր սահմանադրության նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am