Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեի կատարողական հաշվետվությունը։

Այսպես.

Բյուջեի ընդհանուր եկամուտների փաստացի մեծությունը՝ 148.5 մլրդ դրամ, 27.2%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն 6.8%-ով պակաս է հաստատված բյուջեով պլանավորված ցուցանիշից։ Աճն ապահովվել է «հարկերի և տուրքերի» և «այլ եկամուտների» հաշվին:

Երևան քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրմանը զգալիորեն նպաստել են մի քանի օրենսդրական` հանրությանը ոչ հաճո փոփոխություններ։ Մասնավորապես, հարկերի և տուրքերի աճը հիմնականում պայմանավորված է գույքահարկի բազայի նախորդ տարվա համեմատ 50%-ով բարձրացմամբ, 2025 թվականի ընթացքում ավարտական ակտ չունեցող բազմաբնակարան և այլ շենքերը որպես մեկ միավոր ավարտված շինություն դիտարկելու հետևանքով հաշվարկված անշարժ գույքի հարկի վճարումներով, տարվա ընթացքում առաջացած նոր գույքային միավորների համար անշարժ գույքի հարկի վճարումներով, ինչպես նաև շինարարության տուրքերի ավելացմամբ՝ պայմանավորված շինարարական աշխատանքների ծավալի ավելացմամբ: Այլ գույքային հարկերի ավելացումը պայմանավորված է փոխադրամիջոցների քանակի ավելացմամբ։ Իսկ այլ եկամուտներում վարչական գանձումների հիմնական մասը կազմող տեղական վճարների գծով փաստացի եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ի հաշիվ բնակելի նշանակության շինությունների համար աղբահանության վճարների հաշվարկման մեթոդաբանության փոփոխման:

Ավտոկայանատեղիում կայանման համար գանձված վճարները, ընդհակառակը, 2024-ի համեմատ նվազել են 8.4%-ով։ Չնայած 2024-ի հունվարի 1-ից ավտոկայանման վճարները 2-ից 13.3 անգամ աճել են, դրանց դիմաց 2025-ի փաստացի հավաքագրումները 2023-ի ցուցանիշից ընդամենը 62.7%-ով են ավելի։ Նկատի ունենալով, որ հիշյալ ժամանակահատվածում փողոցային ավտոկայանատեղերի շոշափելի բեռնաթափում չի արձանագրվել, դժվար է հավատալ, որ ավտոկայանման վճարների հավաքագրման այդպիսի համեմատաբար «համեստ» աճի հիմնական պատճառը կայանվող ավտոմեքենաների թվի կրճատումն է։

Երևան քաղաքի 2025թ. բյուջեի ծախսերը՝ 140.8 մլրդ դրամ, թերակատարվել են ինչպես հաստատված, այնպես էլ ճշտված պլանի նկատմամբ։ Թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերին: Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի գծով թերակատարումն ավելի քան 4.5 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարմանը։

Ծախսերի կազմում առանձնակի ուշադրություն է գրավում պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերը, որոնք վերջին երեք տարիների ընթացքում ավելի քան տասնապատկվել են և 2025-ին կազմել 2.8 մլրդ դրամ։ Ընդ որում, դրանց փաստացի մեծությունը հաշվետու տարում 3.4 անգամ գերազանցել է հաստատված բյուջեով պլանավորված ցուցանիշին։

Գործառնական դասակարգմամբ բոլոր ծախսային ուղղությունների գծով առկա է ճշտված պլանի նկատմամբ թերակատարում։ Արձանագրված զգալի թերակատարումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բյուջետային պլանավորումը շարունակում է մնալ քաղաքային իշխանությունների ամենաթույլ կողմերից մեկը։
Կենսական կարևորություն ունեցող ծրագրերից շատերի գծով հաստատված՝ բյուջեով նախատեսված ծախսերի նույնիսկ կեսը չի կատարվել։ Այդպիսի ծրագրերից կարելի է առանձնացնել «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանումը», «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգումը», «Տրանսպորտային համակարգի արդիականացումը», «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը», Երևանի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված երեք ծրագրերը և այլն։ Խիստ մտահոգիչ է պատկերը հանրային մեծ հնչեղություն ունեցող որոշ ծրագրերի գծով։ Հատկանշական է, որ.

«Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի շրջանակներում «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2025-ի բյուջեով հատկացված 9.6 մլրդ դրամը ճշտված պլանով ավելի քան 7 անգամ նվազեցվել է, սակայն, նույնիսկ այդ պարագայում, կատարողականը կազմել է ընդամենը 56.2%: Ընդ որում, փաստացի կատարված 0.8 մլրդ դրամի ծախսերն ամբողջությամբ վերաբերում են միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի դիմաց վճարմանը, որը դեռևս 2024-ի բյուջեով էր նախատեսված:

Չնայած «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման ծախսերի համար հաստատված պլանով նախատեսված 3.0 մլրդ դրամը ճշտված պլանով քառակի նվազեցվել է, այնուամենայնիվ, նույնիսկ այդ նվազեցված պլանը թերակատարվել է՝ այն պարագայում, երբ գործող կառավարության գործունեության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկը 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցումն ու հիմնանորոգումն է։
2025-ին Երևան քաղաքի բյուջեն փաստացի հավելուրդ է ունեցել՝ 7.7 մլրդ դրամ՝ ճշտված պլանով նախատեսված 8.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Ընդ որում, բյուջեի պակասուրդը հաստատված պլանով ծրագրված մեծության համեմատ ճշտված պլանով 100-պատիկ ավելացվել է, սակայն պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է դրան մոտավորապես համադրելի հավելուրդ։
Թեև հաշվետվության սկզբնամասում փորձ է արված բյուջեի ցածր կատարողականին տալ հնարավորինս նպաստավոր բացատրություն՝ «նախատեսված և փաստացի ծախսված գումարների շեղումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով և պայմանագրային պարտավորությունների անցումներով», սակայն նույն հաշվետվության տեքստում, հաջորդիվ նշված է, որ «ծրագրված և փաստացի ցուցանիշների շեղումները հիմնականում պայմանավորված են Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում իրականացվող ծրագրերի ամբողջական կամ մասամբ չկատարմամբ»: Վերջինս խոսում է քաղաքային իշխանության կառավարման ոչ բավարար մակարդակի մասին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://tinyurl.com/392dkmwv ։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը «Քոչարյանից Ալիևը շան պես վախում էր, հերն էլ, տղեն էլ»․ Հարցում (video) «Նիկոլը КГБ-ից հրեշի պիտակ է սարքել ու իրեն ձեռք չտվող մարդկանց էդ պիտակով վերացնում է». Էլբակյան (video) Պետք է շարունակել աշխատել և թույլ չտալ թանգարանը «раскулачить» անեն. Տիգրան Քոչարյան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը․ Նիկոլ Փաշինյան (video) Բացվեցին փակագծեր․ Ինչ է ասել Լիլիթ Մակունցը Ծառուկյանի վերաբերյալ (video) Դուք ձեր քաղաքացիների՞ն եք վնասում․ Զախարովան՝ ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելու մասին (video) ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան #ՀԻՄԱ․ Նիկոլին շատ լուրջ սպառնալիք են ներկայացրել. ի՞նչ է հանձնելու. Ռոբերտ Մարգարյան (video) Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա Լարված իրավիճակ՝ ավագանու նիստին. «Դու էիր պակաս, նորմալ կխոսաս սրանից հետո» (video) «Շողոքորթնե՛ր, դուք մրցում եք՝ Ալիևին ով ավելի շատ կշողոքորթի»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (video) Երևանի քաղաքապետարանը 2025-ն ամփոփում է թերակատարված ծախսերով, բայց հաստատված բյուջեին 3.4 անգամ գերազանցող՝ 2.8 մլրդ դրամ պարգևավճարներով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Սոցինտերնը վերահաստատում է իր հավատն այնպիսի աշխարհի նկատմամբ, որը հարգում է մարդու ու ժողովուրդների իրավունքները. Մարիո Նալբանդյան Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարում փրկարարները երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմինն են որոնում Ուշագրավ բան եմ ասում. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները. այստեղ ՔՊ-ն զրոյանում է. Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am