2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար

2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0․1 °C, որը բարձր էր նորմայից 4․9 °C-ով։ Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը՝ 78 մմ, կազմել է նորմայի 206 %-ը։ Այն հանդիսացավ երրորդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935 թվականից։

Տաք օդի ալիքի առավելագույն ինտենսիվությունը հանրապետությունում դիտվեց փետրվարի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում, երբ առանձին շրջաններում օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 11 °C-ից 13 °C-ով։ Այս օրերին միջին ջերմաստիճանները դրական էին անգամ բարձր լեռնային գոտիներում՝ 2000-2400 մետր բարձրություններում։
Փետրվարի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում որոշ օդերևութաբանական կայաններում դիտվեցին նոր բացարձակ առավելագույն ջերմաստիճաններ։ Կապանում օդի ջերմաստիճանը հասավ 26․1 °C-ի, Մեղրիում՝ 24․2 °C, Բագրատաշենում՝ 22․5 °C, Արարատում՝ 19․5 °C։
Փետրվար ամսվա ամենացարծր ջերմաստիճանը դիտվել է ամսի 5-ին Աշոցքում՝ -22․9 °C։
Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Ամբերդ լեռնային օդերևութաբանական կայանում՝ 216․8 մմ, որտեղ դիտվեց ամսական նորմայից ավելի քան չորս անգամ շատ տեղումներ։ Տեղումնառատ էին նաև Արարատյան դաշտը, Շիրակը և առանձին լեռնային շրջաններ, որտեղ տեղումների ամսական քանակը գերազանցեց նորման 2-ից 3 անգամով։
Փետրվարի 28-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 227 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում։ Լեռնային շրջանների զգալի մասում ձյան շերտի բարձրությունը կազմել է 50-70 սմ, իսկ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում մինչև 103-108 սմ։ Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, Արարատյան դաշտում և Երևանում ձյան շերտը բացակայում էր կամ չէր գերազանցում 1-3 սմ-ը։
1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենացուրտ փետրվարը դիտվել է 1972 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -11․1 °C։
Ամենախոնավ փետրվարը դիտվել է 1985 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 93 մմ, իսկ ամենաչորը՝ 2014 թվականին, ընդամենը 8․1 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ փետրվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․1 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 6 %-ով։

դիտվել է 219 անգամ
Լրահոս
ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Նիկո՛լ, դու Ջեկի Չանը չես, գնալու ես ու Պուտինի առաջ․․․ (video) Սա պատմական փաստաթուղթ է. Մասուդ Փեզեշքիան Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը Ընտրողների պարզ մեծամասնությունը իր ձայնը չի վստահել Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. ընդդիմությունը միավորվում է․ Սամվել Կարապետյանը նոր փակագծեր է բացում (video) Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի «Դուրս արի՛, դե հիմա ճղիր քեզ․․․ լսեցի՞ր՝ ինչ է ասել Ալիևը»․ Արման Աբովյան (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է. Մասադիկով Մի հատ էլ հակաճառում ես․․․ նորից լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) Պատերազմի մեծ սպառնալիք կա․ ասեմ՝ իրականում ինչու էր եկել Հաջիևը․ Ռոբերտ Մարգարյան (video) «Փաշինյանին անկյուն են գցել. մոտ օրերս Պուտինին աղերսելու է, որ…». Մանուկ Սուքիասյան (video) Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը․ Փաշինյանը մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am