Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի երբեմնի փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ Դիարբեքիրում «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆիլմը ցուցադրվել է 2025-ի դեկտեմբերի 17-ին։ Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917-ին աղջիկը փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Կինոգործիչի դեմ հարուցվել է դատական ​​​​հայց՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Նրա անունը հայտնվել է ֆիլմի Դիարբեքիրում ցուցադրության դիմումի (ցուցադրման միջնորդագրի) մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել ֆիլմի ցուցադրության համար։

1915-ի հայերի ցեղասպանությունը պատկերող ֆիլմի երկխոսությունները ներկայացվել են որպես մեղադրանքների ապացույց: Կինոգործիչն իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ նշել է, որ ֆիլմը մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ և ինքը չի ընդունում այդ մեղադրանքները։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ 734.000-ը շատ է 722.000-ից, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունն ի՞նչ է կարծում․ Մխիթարյան Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս Վաղ առավոտից վերսկսվել են որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Որտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք» Հորմուզը բացվում է, պատժամիջոցները՝ հարցականի տակ․ ԱՄՆ-Իրան հուշագրի փակ մանրամասները (video) «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Հովհաննիսյան Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ» «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ» ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ» Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ» Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am