Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ

Միջազգային բիզնեսների համար հավաքագրման խորհրդատվության մասնագիտացած Mercer Human Resource Consulting միջազգային խորհրդատվական խումբը ամեն տարի հրապարակում է Mercer Cost of Living Survey-ը:

Վարկանիշը կազմելիս, որը ուսումնասիրում է աշխարհի խոշոր քաղաքների իրավիճակը, հետազոտողները հաշվի են առնում ավելի քան 200 տեսակի ապրանքների և ծառայությունների գները, ներառյալ բնակարանը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, կենցաղային ապրանքները և զվարճանքը, այն գնային միջակայքում, որը սպասում է արտասահմանում աշխատող միջին մենեջերը: Հարցումը հիմնված է ԱՄՆ ամենաթանկ քաղաքում՝ Նյու Յորքում, ապրանքների և ծառայությունների արժեքի վրա, որտեղ կենսապահովման արժեքի ինդեքսը 100 է:

Այսինքն, Նյու Յորքի ինդեքսը ընտրված է որպես չափման հենակետ բոլոր քաղաքների համար:

Այսինքն, եթե Նյու Յորքի ինդեքսը, համարենք, հավասար է 100-ի, ապա նրանից բարձր, կամ ցածր քաղաքների միավորները համեմատելի պիտի լինեն հենց ամերիկյան այս քաղաքի ինդեքսին:

Օրինակ, աշխարհի ամենաթանկ քաղաքը, այս ինդեքսի տեսանկյունից, համարվում է շվեյցարական Ցյուրիխը, որի ինդեքսը 2026-ին եղել է 118,5:

Այսինքն, Ցյուրիխում ապրելու կյանքի ինդեքսը Նյու Յորքից ավելի թանկ է եղել 18.5 տոկոսով:

Իսկ, օրինակ ամենաէժան քաղաքը 2026-ին եղել է Պակիստանի Փեշավար քաղաքը, որտեղ կյանքի արժեքի ինդեքսը կազմել է 15.1։

Նշենք, որ քաղաքի կենսամակարդակի ինդեքսը բաղկացած է մի քանի մասերից.

-քաղաքում բնակարանների վարձակալման միջին գնից

-ապրելու համար միջին արժեքի չափ գումարներից

-մթերային ապրանքների միջին գնից

-ռեստորաններում, կաֆեներում և ֆուդ կորտերում միջին գնից՝ նույնանման ուտելիքների համար :

Պարզվել է, որ այս ինդեքսով Երևանի ցուցանիշները ավելի վատն են, քան մեր հարևան երկրների մայրաքաղաքների ցուցանիշերը:

Օրինակ, եթե Նյու Յորքում, ինչպես նշեցինք, ապրուստի ընդանուր ինդեքսը հավասար է 100-ի, ապա Մոսկվայինը 2026-ին եղել է 47.5: Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է թանկությամբ 290 –րդ հորիզոնականը:

Այսինքն, Մոսկվայում կյանքն էժան է Նյու Յորքից ընդամենը մոտ երկու անգամ:

Իսկ ահա Երևանի ինդեքսը կազմել է 42.4:

Այսինքն, Երևանում ապրուստը թանկությամբ շատ մոտ է Մոսկվայի ցուցանիշին:

Իսկ ավելի ստույգ, Երևանում ապրուստի արժեքը Մոսկվայից ընդամենը 9 տոկսով է էժան:

Իսկ, օրինակ, Թբիլիսիի ինդեքսը 2026-ին եղել է 36.6:

Այսինքն, Թբիլիսիում ապրուստը Երևանից էժան է մոտ 16 տոկսով:

Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի քաղաքացիների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մեծ է Հայաստանի համանման ցուցանիշից մոտ 14 տոկսով:

Մեզ մոտ 2025-ի տվյալներով կազմել էր՝ 8960 դոլար, Վրաստանում՝ 10126 դոլար:

Զարմանալի է, սակայն Բաքվի ինդեքսը է՛լ ավելի ցածր է և 2026-ին կազմել է 32.3:

Այսինքն, Երևանում կյանքը թանկ է Բաքվից ավելի քան 31 տոկոսով:

Ճիշտ է, հայերի կենսամակարդակը ադրբեջանցիներից ավելի բարձր է՝ մոտ 22 տոկոսով, սակայն հետաքրքիր է, որ քաղաքների մասով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

Նույն տվյալների համաձայն, Վրաստանի մայրաքաղաքում ապրելն ավելի էժան է, քան Երևանում (353-րդ տեղ) և Ստամբուլում (336-րդ տեղ), ինչպես նաև Բելգրադում (314-րդ տեղ)։

Numbeo-ի տվյալներով՝ Թբիլիսիում չորս հոգանոց ընտանիքի համար ամսական կենսապահովման մոտավոր ծախսերը կազմում են 2341 դոլար՝ առանց վարձավճարի, մինչդեռ միջին մարդուն անհրաժեշտ է 638 դոլար ՝ առանց վարձավճարի։

Նույն կենտրոնի հաշվարկների համաձայն, Երևանում չորս հոգանոց ընտանիքին (առանց վարձավճարի) անհրաժեշտ է 2700 դոլար, Ստամբուլում՝ 2831 դոլար, իսկ Բելգրադում՝ 2771 դոլար։ Մեկ անձին անհրաժեշտ է Երևանում 741 դոլար, Ստամբուլում՝ 757 դոլար, իսկ Բելգրադում՝ 797 դոլար։

Նույն կենտրոնի համաձայն, մթերքի միջին գնի ինդեքսը Երևանում կազմել է 37, իսկ ռեստորանների գնի ինդեքսը՝ 42.5:

Մինչդեռ Թբիլիսիում մթերքի ինդեքսը կազմել է 35.5, իսկ ռեստորանների ինդեքսը՝40.2:

Այսինքն, Թբիլիսիում մթերքները Երևանից էժան են մոտ 4 տոկսով, իսկ ռեստորանների գները՝ 6 տոկոսով:

Վարձը Երևանում նույնպես թանկ է Թբիլիսիից՝ մոտ 4 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի մայրաքաղաքում կյանքի արժեքը 14.2%-ով ավելի բարձր է, քան Թբիլիսիում:

Փաստացի կարող ենք նշել, որ Երևանի ցուցանիշները էժան են միայն Ստամբուլի, Մոսկվայի և Բելգրադի համեմատ, այն էլ՝ տարբերությունը մեծ չէ:

Մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան ռուսների, վրացիների և թուրքերի մոտ:

Եթե մեզ մոտ այդ թիվը կազմում է՝ 8960 դոլար, Վրաստանում՝10126 դոլար, ապա Ռուսաստանում այն հավասար է՝17446 դոլարի, իսկ Թուրքիայում՝18198 դոլարի:

Մեր ցուցանիշը մեծ է միայն ադրբեջանցիներից, որտեղ 2025-ի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7365 դոլար:

Այսպիսով, կարող ենք հանգել հետևության. Հայաստանի բնակիչները մոտ երկու անգամ ավելի վատ են ապրում, քան ռուսներն ու թուրքերը:

Մենք ավելի վատ ենք ապրում մոտ 13 տոկոսով, քան՝ վրացիները:

Միայն ադրբեջանցիներից ենք ավելի լավ ապրում՝ մոտ 22 տոկոսով, սակայն Երևանում ապրանքների, մթերքների գները համեմատաբար ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում և շատ քիչ են տարբերվում Ստամբուլի և Մոսկվայի գներից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչ էֆեկտիվ և անարդար կառավարում է հաստատված Հայաստանում:

Առավել ծանր վիճակ է երևանցիների մոտ, որոնք ցածր աշխատավարձերով և թոշակներով մի կերպ գոյատևում են տարածաշրջանի ամենաթանկ քաղաքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 132 անգամ
Լրահոս
«Իրավունք». Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու» «Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում «Հրապարակ»․ Ո՞վ է ուղեկցելու Փաշինյանին. իշխանությունների փնթի ձեռագիրը ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից. «Հրապարակ» Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ. «Ժողովուրդ» Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը Վահրամ Խաչատրյանի արձակուրդը կրճատեցին ընտրություններից առաջ․ ի՞նչ է կատարվում մարզպետի շուրջ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Որ հասցեներում գազ չի լինի Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար» «Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի բողոքը Կասեցրել են պատերազմի` ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը «Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան «Երբ պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները, հետևանքն այսպիսինն է լինում»․ Սենոր Հասրաթյան «Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը»․ Ընդդիմադիր համախմբում Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան Վանաձորում վրաերթի են ենթարկել 8–ամյա երեխայի. նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան Եվրոպա ռուսական վառելիքի արտահանումը սահմանափակելու փորձերը լուրջ հետևանքներ ունեն նախևառաջ եվրոպացիների համար․ Պուտին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրшվորներ Տարադրամի փոխարժեքը՝ այսօր Ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ.Հակոբ Բադալյան Մերցը uպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե ԵՄ անդամ բոլոր երկրները չհամաձայնվեն մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը TRIPP-ի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունեն թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը Իսրայելի ոստիկանությունը անջատել է 100,000 աշխատակցի աշխատանքային հավելվածները՝ տվյալների արտահոսքի պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am