«Փաստ» թերթը գրում է. «Հասարակությունը ցնցվեց նախորդ օրվա դժբախտ դեպքից, երբ պետավտոտեսչության երկու երիտասարդ աշխատակիցներ զոհվեցին ավտովթարի հետևանքով: Մեղավորը «Ճվճվ» Արոյի որդի Սարգիսն էր՝ «Սաքուլիկը», ով փախել էր դեպքի վայրից: Լրատվամիջոցներն անընդհատ շոշափում են «Ճըվճվ» Արոյի անունը, այնինչ մարդը մահացել է: Իսկ անընդհատ հասարակական կարգը և երթևեկությունը խախտող Սարգիսը «հովանավորվում» է միշտ իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» 20 տարվա տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից: Ասում են՝ ամեն անգամ, երբ թոռը ավտովթարի է ենթարկում մարդկանց, պապը իր փողերով նոր ավտոմեքենա է գնում: Իսկ գազի Կոլյան՝ Գաբրիելյանը, Հայաստանի «գաղտնի» միլիարդատերերից է: Յուրաքանչյուր մարզում 4–5 գազալցակայան ունի: Նրա 50–ից ավելի լցակայանների` պետությանը մուծվող հարկերը որևէ մեկը հաշվե՞լ է: Չար լեզուներն ասում են, թե ամեն չորսից մեկի հարկը հազիվ է տալիս՝ գազի կորուստ ձևակերպելով:
Գլուխը՝ քարը, ուրիշի միլիոնները չհաշվենք, ուղղակի այդ միլիոններով թոռների համար ավտոմեքենաներ է գնում ու չարիք դառնում հասարակության համար:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության, Նիկոլայ Գաբրիելյանի մյուս թոռը՝ Սարգիսի եղբայր Սերժը, հետախուզման մեջ է կողոպուտի և խուլիգանության մեղադրանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը