Ազատազրկվածների՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքում

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Քրեակատարողական օրենսգրքում։ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված Քրեակատարողական օրենսգրքով սահմանված են կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցների տեսակները և դրանց կիրառման կարգը։ Մասնավորապես՝ օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար կարճաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, տեսակցության իրավունքի սահմանափակում, հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում, մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք:

Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատժի կատարման սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքից, մինչև մեկ ամիս ժամկետով զրկել տեսակցության իրավունքից, մինչև 15 օր ժամկետով տեղափոխել պատժախուց:

Այսպիսով՝ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները կարող են արտահայտվել այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման կամ այդ իրավունքից ժամանակավորապես զրկման տեսքով։ Բայց օրենսգրքով չեն նախատեսվել հատուկ կարգավորումներ, որոնք կվերաբերեին դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման իրավական հիմքերին և կարգին։

Նախարարությունն արձանագրում է՝ ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի միայն այն բացառիկ դեպքերում, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Առաջարկվում է օրենսգրքի 47-րդ, 54-րդ և 106-րդ հոդվածները լրացնել համապատասխանաբար 2.1-րդ և 3.1-րդ կետերով՝ սահմանելով, որ տեսակցության, հեռախոսակապից, ինչպես նաև տեսազանգից օգտվելու իրավունքին առնչվող տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։

Օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված է կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք նշանակելու հնարավորություն։ Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝ կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում: 104-րդ հոդվածով նախատեսված է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց մինչև 15 օր ժամկետով պատժախուց տեղափոխելու հնարավորություն։ 107-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի: Առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսգրքի 47րդ հոդվածի 1-ին մասում՝ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող կարգապահական կալանքի ժամկետը սահմանելով 14 օր։ Բացի այդ, փոփոխել օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասը և ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ որպես տույժի միջոց կիրառվող պատժախուց տեղափոխման համար որպես առավելագույն ժամկետ սահմանել 14 օրը։

Առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի 107-րդ հոդվածի 8-րդ մասում և սահմանել, որ դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել 14 օրից ոչ ավելի:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am